Նոր Նորքում ավարտին մոտեցավ օրենսդրության պահանջներին հակասող գովազդների ապամոնտաժման գործընթացը:
Հեռացվեցին վարչական շրջանում առկա Երևանի ավագանու համապատասխան որոշումներին, գովազդի ու լեզվի օրենքների պահանջներին հակասող գովազդային պաստառներն ու վահանակները:
Նշենք, որ մայրաքաղաքում առկա գովազդի ու լեզվի մասին օրենքների պահանջներին հակասող գովազդների շտկման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների շրջանակներում քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի բոլոր տնտեսվարողներին ուղարկվել էին ծանուցումներ՝ օրենքը խախտող գովազդներն ապամոնտաժելու կամ օրենքին համապատասխանեցնելու պահանջով:
Նոր Նորքում անօրինական գովազդների ապամոնտաժման աշխատանքներում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր հատկապես լեզվի մասին օրենքի պահանջներին հակասող գովազդների ապամոնտաժման գործընթացը:
Նկարները՝ այստեղ