Նոր Նորքի
9 զանգվածում և Ջրվեժ թաղամասում հուլիսի 1-ից մեկնարկած բակային
ճամբարները կշարունակվեն մինչև հուլիսի 15-ը: Ավելի քան 250 երեխա
(համապատասխան սոցիալական կարգավիճակ ունեցող) ամառային այս ջերմ եղանակին
անմոռաց ու հիշարժան օրեր կանցկացնի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի
նախաձեռնությամբ ողջ Երևանի տարածքում իրականացվող բակային ճամբարներում:
Նոր Նորքում բակային ճամբարների համար հատկացված տարածքներն արդեն բերվել են ձևավորման համապատասխան տեսքի: Ճամբարային ուրախ տրամադրությունը գերիշխում է ամենուր: Հերթականներից են նաև «Բողբոջ» և «Գիրք» ճամբարները, որտեղ հմուտ մանկավարժ կադրերի կողմից իրականացվող տարաբնույթ միջոցառումներն ու մրցույթները աշխույժ ու հետաքրքիր են դարձնում երեխաների առօրյան:
Նկարները՝ այստեղ <<Նոր Նորքի բակային ճամբարներում ևս երեխաների առօրյան հագեցած և ուրախ է անցնում >>