Նոր Նորք վարչական շրջանում
հուլիսի մեկից մեկնարկած բակային ճամբարն իր բնականոն հունի մեջ է: Ոչ
միայն ձևավորվել ու ճամբարին բնորոշ տեսք են ստացել հատկացված տարածքները,
այլև երեխաների առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու նպատակով
արդեն իսկ կազմակերպվում են տարաբնույթ կրթամշակութային և ուսումնամարզական
միջոցառումներ, ինչպես նաև հետաքրքիր էքսկուրսիաներ:
Հուլիսի 2-ին Նոր Նորքի 2-րդ զանգվածի ավելի քան 40 երեխա ուղևորվեց Երևանի կենդանաբանական այգի: Օրը հագեցած էր ու բովանդակալից. հմուտ մանկավարժների ուղեկցությամբ երեխաները շրջեցին զբոսայգում, ծանոթացան կենդանիների տեսակներին, նրանց համար ստեղծված անհրաժեշտ պայմաններին:
Այսօրինակ միջոցառումները լինելու են շարունակական և կրելու են համատարած բնույթ:
Նկարները այստեղ՝ <<Նոր Նորքում կազմակերպված բակային ճամբարի մասնակից երեխաները կենդանաբանական այգում>>