Վարդավառը այն տոներից է, որ գալիս է ժամանակի խորքից: Քրիստոսի
Այլակերպության ու Պայծառակերպության տոնը հայ մարդուն շղթայում է նաև իր հերոսական
արմատներին՝ արթնացնելով նրա մեջ ազգային ոգի: Նոր Նորքում այս տարի Վարդավառը մեկնարկեց ջրցան մեքենաների շքերթով: Տոնական զարդարված մեքենաները ուղևորվեցին
վարչական շրջանի բանուկ փողոցներ ու պողոտաներ՝ խորհրդանշական ջուրը ցողելով ամենուր: Օրվա պայծառ մեկնարկը ժպիտների
ու դրական զգացողությունների ծաղկաբույլ էր ստեղծել Նոր Նորքում:
Տոնական տրամադրությունը շարունակվեց բակերում, ինչպես նաև Գայի արձանի դիմացի շատրվանների շրջակա տարածքում, որտեղ կազմակերպվել էր Վարդավառին հատուկ ուրախ տոնախմբություն.
Տոնական տրամադրությունը շարունակվեց բակերում, ինչպես նաև Գայի արձանի դիմացի շատրվանների շրջակա տարածքում, որտեղ կազմակերպվել էր Վարդավառին հատուկ ուրախ տոնախմբություն.
Վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ բակային ճամբարի և
Նոր Նորքի բազմաթիվ երեխաներին բաժանվեցին դույլեր, իսկ ջրցան մեքենաները անհրաժեշտ քանակությամբ ջուր էին
մատակարարում երեխաներին՝ շատրվանաձև ջրի ցողերով Վարդավառի պայծառ տրամադրություն ստեղծելով ամենուր: Մանուկների խինդ ու ծիծաղով համեմված ուրախ տրամադրությունն ամբողջանում էր օրվա խորհրդին համահունչ տոնական երաժշտությամբ: Հայ ժողովրդի ամենասպասված ու սիրելի տոնը Նոր Նորքում համատարած բնույթ ուներ. գրեթե բոլոր բակերում մեծ ու
փոքր ջուր ցողելով մաղթում էին միմյանց ու աշխարհին խաղաղություն, մաքրություն և բերրիություն:
Նկարները՝ այստեղ և այստեղ
Նկարները՝ այստեղ և այստեղ