Հուլիսի
24-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի
հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարում էր Նոր Նորք
վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Խորհրդակցության ընթացքում լսվեցին հաղորդումներ նախորդ շաբաթվա հանձնարարականների վերաբերյալ, մասնավորապես՝ թեժ գծերով ստացված հարցերի կարգավորման, շինաղբի տեղափոխման, այրված լամպերի փոխարինման, դրոշների նորացման, այգիների մաքրության, բնակչության կենսապահովման տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աշխատանքների և շրջակա տարածքի բարեկարգմանն առնչվող տարբեր հարցերի շուրջ:
Զեկուցվեց, որ շարունակական ընթացքի մեջ են ապօրինի գովազդների ապամոնտաժման, նկարազարդման, համատիրությունների կողմից վարչական շրջանում առկա մետաղյա կոնստրուկցիաների ներկման աշխատանքները: Բարեկարգվում և լուսավորվում են հուշարձանների հարակից տարածքները: Վարչական շրջանի որոշ հատվածներում իրականացվում են ասֆալտապատման, եզրաքարերի փոխման, ծաղկային տարածքների ավելացման աշխատանքներ: Նորակառույց այգիներում իրականացվող ձևավորման ու արտաքին լուսավորության կարգավորման հարցը վերջին փուլում է:
Վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարվող հետևողական վերահսկողության արդյունքում բացահայտված որոշ թերացումների շտկման ու կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ ու հրահանգներ տրվեցին՝ հստակ վերջնաժամկետներով:
Հանձնարարվեց առանձնահատուկ վերահսկողություն սահմանել նաև վարչական շրջանի նախադպրոցական, արտադպրոցական ուսումնական հաստատությունների հարակից տարածքների մաքրությունն ու բարեկարգումը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:
Նկարները՝ այստեղ (Աշխատանքային հերթական խորհրդակցությունը Նոր Նորքում 24.07.2013)