Օգոստոսի 1-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարվող քաղաքացիների ընդունելությանը գրանցված 19 բնակիչն էլ ներկա էին:
5 բնակիչ դիմել էր սոցիալական աջակցության խնդրանքով: Ըստ առաջնահերթության՝ ցուցաբերվել է ֆինանսական օգնություն:
6 բնակիչ դիմել էր կոմունալ տնտեսության տարբեր խնդիրներով, որոնք վերաբերում էին շենքի մուտքի, տանիքի և վթարային հատվածների վերանորոգմանը: Բարձրացված խնդիրներին կտրվի լուծման համապատասխան ընթացք, 3-ին կտրամադրվի շինանյութ նորոգման աշխատանքներ ձեռնարկելու համար:
2 բնակիչ դիմել էր անվճար բուժօգնության խնդրանքով, որոնցից մեկի համար կներկայացվի միջնորդություն պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալու համար, իսկ մյուսին կցուցաբերվի համապատասխան բուժօգնություն քաղաքապետարանի կողմից իրականացվող անվճար բուժօգնության ակցիայի շրջանակներում:
4 բնակիչ դիմել էր աշխատանքի տեղավորման խնդրով. երկուսին առաջարկվել է աշխատանք “Նոր Նորք Կանաչապատում” ՓԲԸ-ում, մեկի փաստաթղթերը կուսումնասիրվեն և ըստ այդմ համապատասխան աշխատանք կառաջարկվի, իսկ մյուսին առաջարկվել է թարգմանչուհու աշխատանք, որի համար պետք է անցնել նախնական հարցազրույց:
1 բնակիչ դիմել էր այգու բարեկարգման ու մաքրության հարցով. նշվեց, որ տարածքը պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հետևաբար տվյալ տարածքի պահպանումը նույնպես նրանց իրավասության ներքո է:
1 բնակիչ դիմել էր աղբահանության վճարներին վերաբերող հարցով՝ կապված ընտանիքի անդամների թվաքանակի և գանձվող գումարների անհամապատասխանության հետ: Խնդրի վերաբերյալ կկատարվեն ուսումնասիրություններ և ապա կտրվի հստակ պատասխան:
1 բնակիչ դիմել էր ավտոտնակի տարածքի հատկացման հարցով, որի շուրջ հանձնարարվեց ղեկ. աշխատակազմի քաղ. շին. բաժնին կատարել ուսումնասիրություններ և ներկայացնել առաջարկություն:
1 բնակիչ դիմել էր հուղարկավորության կազմակերպման խնդրանքով, որի լուծման համար կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարներն ամեն հինգշաբթի ժամը 14:00-ին տասնյակ քաղաքացիների են ընդունում, լսում նրանց մտահոգող խնդիրներն ու հնարավոր լուծումներ տալիս:
Նկարները՝ այստեղ