Միջոցառման ընթացքում վերստին արժևորվեց Սահմանադրության նշանակությունը հայոց անկախ պետության կյանքում. այն իրավական ձևակերպում տվեց քաղաքական նոր համակարգին, սահմանեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։
Սահմանադրությամբ վերջնականապես Հայաստանի
Հանրապետությունը հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական
պետություն` հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր,
գործադիր և դատական) գործառույթները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու
ազատություններն ամրագրվեցին երկրի մայր օրենքով:
Նոր Նորք վարչական շրջանը սիրով շնորհավորում է ողջ հայությանը պետական տոնի` Սահմանադրության օրվա առթիվ: Հայաստանի հիմնական օրենքի շնորհիվ մենք ունենք բոլոր նախադրյալները ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ու իրավական պետության կայացման համար:
Նկարները՝ այստեղ