Այսօր՝ 01.07.2013թ, Նոր Նորքի 35 երեխա վարչական շրջանի ղեկավար Արմեն
Ուլիխանյանի ուղեկցությամբ մեկնեց Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբար՝ անցկացնելու իր ամառային
հանգիստը:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Ծաղկաձոր մեկնող երեխաներին մաղթեց բարի ճանապարհ և լիարժեք հանգիստ՝ նվիրելով նրանց խաղեր ու մարզական շապիկներ:
Ավանդական բնույթ ստացած ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից և ֆինանսավորվում պետական բյուջեի միջոցներով: Ճամբարը նախատեսված է որոշակի կարգավիճակ ունեցող ընտանիքների 7-13 տարեկան երեխաների համար, որոնց թվում են զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով, նպաստառու, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքները: Նախօրոք ուսումնասիրվել է վարչական շրջանում առկա համանման կարգավիճակ ունեցող երեխաների ցանկը, որպեսզի հանգստացողների մեջ ընդգրկվեն առավել կարիքավորները: Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում երեխաները կհանգստանան 20 օր՝ մինչև հուլիսի 20-ը, որից հետո ճամբար կմեկնի երկրորդ հերթում ընդգրկված ևս 35 երեխա, ովքեր ճամբարում կհանգստանան հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 9-ը:
Նկարները այստեղ՝ «Նորնորքցի 35 երեխա ևս մեկնեց Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբար»