Մայրաքաղաքում առկա գովազդի ու լեզվի մասին օրենքների
պահանջներին հակասող գովազդների շտկման ուղղությամբ ձեռնարկվելիք
միջոցառումների շրջանակներում քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի բոլոր
տնտեսվարողներին ուղարկվել են ծանուցումներ՝ օրենքը խախտող գովազդներն
ապամոնտաժելու կամ օրենքին համապատասխանեցնելու պահանջով: Ըստ օրենքի՝
գրվածքները ոչ միայն պետք է լինեն հայերենով, այլև դրանք իրենց տառաչափով,
դիրքով ևս պետք է չզիջեն օտարալեզվին: Նոր
Նորքում անօրինական գովազդների ապամոնտաժման շարունակական աշխատանքներում
այս անգամ հատուկ ուշադրության կենտրոնում էին առնված լեզվի մասին օրենքի
պահանջներին հակասող գովազդների ապամոնտաժման աշխատանքները:
Նկարները՝ այստեղ
Նկարները՝ այստեղ