Նոր Նորքում ավարտին մոտեցավ օրենսդրության պահանջներին հակասող գովազդների ապամոնտաժման գործընթացը:
Հեռացվեցին
վարչական
շրջանում
առկա
Երևանի
ավագանու
համապատասխան
որոշումներին,
գովազդի
ու
լեզվի
օրենքների
պահանջներին
հակասող
գովազդային
պաստառներն
ու
վահանակները:
Նշենք, որ
մայրաքաղաքում
առկա
գովազդի
ու
լեզվի
մասին
օրենքների
պահանջներին
հակասող
գովազդների
շտկման
ուղղությամբ
ձեռնարկվելիք
միջոցառումների
շրջանակներում
քաղաքապետարանի
կողմից
մայրաքաղաքի
բոլոր
տնտեսվարողներին
ուղարկվել
էին
ծանուցումներ՝
օրենքը
խախտող
գովազդներն
ապամոնտաժելու
կամ
օրենքին
համապատասխանեցնելու
պահանջով:
Նոր
Նորքում
անօրինական
գովազդների
ապամոնտաժման
աշխատանքներում
առանձնահատուկ
ուշադրության
կենտրոնում
էր
հատկապես
լեզվի
մասին
օրենքի
պահանջներին
հակասող
գովազդների
ապամոնտաժման
գործընթացը:
Նկարները՝ այստեղ

Հուլիսի 25-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարվող քաղաքացիների ընդունելությանը գրանցված 17 բնակչից ներկա էին 14-ը:
.4 բնակիչ դիմել էր սոցիալական աջակցության խնդրանքով: Ըստ առաջնահերթության՝ բնակիչներին ցուցաբերվել է ֆինանսական օգնություն:
.3 բնակիչ դիմել էր անվճար բուժօգնության խնդրանքով, որոնցից երկուսին տրամադրվել է ֆինանսական աջակցություն, իսկ մյուսի համար կներկայացվի միջնորդություն պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալու համար:
.3 բնակիչ դիմել էր կոմունալ տնտեսության տարբեր խնդիրներով, որոնք վերաբերում էին շենքի մուտքի բարեկարգմանը: Բարձրացված խնդիրներին կտրվի լուծման համապատասխան ընթացք:
.1 բնակիչ դիմել էր խուլ ու համրերի հետ կապված խնդրով, որը վերաբերում էր ամառային հանգստի կազմակերպման համար տրանսպորտային միջոցի հատկացմանը: Հարցին լուծման դրական ընթացք տրվեց:
.1 բնակիչ դիմել էր մանկապարտեզի տարածքի վարձակալության խնդրով, որի վերաբերյալ կկատարվեն ուսումնասիրություններ և հնարավորության դեպքում կցուցաբերվի աջակցութուն:
.1 բնակիչ դիմել էր բուժհաստատության հետ կապված հարցով, որի շուրջ տրվել է հստակ պարզաբանում:
.1 բնակիչ դիմել էր աշխատանքի տեղավորման խնդրով. առաջարկվել է աշխատանք Նոր Նորք Կանաչապատում ՓԲԸ-ում:
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարներն ամեն հինգշաբթի ժամը 14: 00-ին տասնյակ քաղաքացիների են ընդունում, լսում նրանց մտահոգող խնդիրներն ու հնարավոր լուծումներ տալիս:
Նկարները՝ այստեղ
Երևան քաղաքում ընթացող բարեկարգման աշխատանքներում ներգրավված են նաև
համատիրությունները: Հատկապես ուշադրության կենտրոնում են
համատիրությունների կողմից տարածքում առկա մետաղյա կոնստրուկցիաների
ներկման, մաքրության պահպանման, նոր նստարանների տեղադրման,
ցայտաղբյուրների վերագործարկման ու նորերի ստեղծման, շքամուտքերի
վերանորոգման և ցուցատախտակների տեղադրման աշխատանքները: Նոր Նորքում ևս հետևողական վերահսկողություն է սահմանված վերոնշյալ աշխատանքների պատշաճ կատարման ուղղությամբ:
Հերթականներից
են նաև 9-րդ զանգվածի Վիլնյուսի 36 և 71 համատիրությունները, որոնց կողմից
ևս իրականացվել և շարունակական ընթացք են կրում բարեկարգման աշխատանքները:
Նկարները՝ այստեղ

Հուլիսի
24-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի
հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարում էր Նոր Նորք
վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Խորհրդակցության
ընթացքում լսվեցին հաղորդումներ նախորդ շաբաթվա հանձնարարականների
վերաբերյալ, մասնավորապես՝ թեժ գծերով ստացված հարցերի կարգավորման,
շինաղբի տեղափոխման, այրված լամպերի փոխարինման, դրոշների նորացման,
այգիների մաքրության, բնակչության կենսապահովման տարբեր ոլորտների
բարելավմանն ուղղված աշխատանքների և շրջակա տարածքի բարեկարգմանն առնչվող
տարբեր հարցերի շուրջ:
Զեկուցվեց, որ շարունակական ընթացքի մեջ են
ապօրինի գովազդների ապամոնտաժման, նկարազարդման, համատիրությունների կողմից
վարչական շրջանում առկա մետաղյա կոնստրուկցիաների ներկման աշխատանքները:
Բարեկարգվում և լուսավորվում են հուշարձանների հարակից տարածքները:
Վարչական շրջանի որոշ հատվածներում իրականացվում են ասֆալտապատման,
եզրաքարերի փոխման, ծաղկային տարածքների ավելացման աշխատանքներ:
Նորակառույց այգիներում իրականացվող ձևավորման ու արտաքին լուսավորության
կարգավորման հարցը վերջին փուլում է:
Վարչական շրջանի ղեկավարի կողմից
կատարվող հետևողական վերահսկողության արդյունքում բացահայտված որոշ
թերացումների շտկման ու կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ ու
հրահանգներ տրվեցին՝ հստակ վերջնաժամկետներով:
Հանձնարարվեց
առանձնահատուկ վերահսկողություն սահմանել նաև վարչական շրջանի
նախադպրոցական, արտադպրոցական ուսումնական հաստատությունների հարակից
տարածքների մաքրությունն ու բարեկարգումը պատշաճ կազմակերպելու
ուղղությամբ:
Նկարները՝ այստեղ (Աշխատանքային հերթական խորհրդակցությունը Նոր Նորքում 24.07.2013)
Այսօր՝ հուլիսի 20-ին, Նոր Նորքի ևս 35 երեխա վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի ուղեկցությամբ մեկնեց Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբար՝ անցկացնելու իր ամառային հանգիստը: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Ծաղկաձոր մեկնող երեխաներին մաղթեց բարի ճանապարհ և հաճելի հանգիստ՝ նվիրելով նրանց խաղեր ու շապիկներ:
Ավանդական բնույթ ստացած ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից և ֆինանսավորվում պետական բյուջեի միջոցներով: Ճամբարը նախատեսված է որոշակի կարգավիճակ ունեցող ընտանիքների 7-13 տարեկան երեխաների համար, որոնց թվում են զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով, նպաստառու, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքները: Նախօրոք ուսումնասիրվել է վարչական շրջանում առկա համանման կարգավիճակ ունեցող երեխաների ցանկը, որպեսզի հանգստացողների մեջ ընդգրկվեն առավել կարիքավորները: Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում երեխաները կհանգստանան 20 օր:
Նկարները՝ այստեղ
Նոր Նորք վարչական շրջանում իրականացվող տարաբնույթ շինարարական աշխատանքների ընթացքին ու ավարտական փուլին անձամբ հետևելու և վերահսկելու նպատակով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար
Արմեն Ուլիխանյանը պարբերաբար կատարում է շրջայցեր: Հերթական շրջայցի ընթացքում վարչական շրջանի ղեկավարը համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ միասին այցելեց նորակառույց խաղահրապարակներ, պուրակներ և բարեկարգվող բակեր, գնահատեց և համապատասխան ուղղություններ տվեց աշխատանքների ընթացքին:
Նկարները՝ այստեղ
Հյուրերը հետևեցին երեխաների ճամբարային առօրյային՝ կավճանկար մրցույթ, սպորտլանդիա, նկարչություն, ֆիլմի
դիտում,
վերապրեցին
ճամբարային
հաճելի
զգացողությունները:
«Ժպտա
Նոր
Նորք»
կարգախոսով
կարմիր,
կապույտ
և
նարնջագույն
ջոկատները
դրսևորեցին
բակային
ճամբարի
ընթացքում
իրենց
յուրացրած
ունակություններն
ու
կարողությունները՝
հիացնելով
հյուրերին:
Նկարները՝ այստեղ