Հայաստանի Հանրապետական Կուսակցության Նոր Նորք տ/կ կենտրոնական գրասենյակում այսօր կայացավ խորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նախքան աշխատանքային օրակարգին անցնելը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը համալրած նոր անդամներին վկայականներ հանձնվեցին:
Շնորհավորելով կուսակցության շարքերը նոր համալրած անձանց՝ Տարոն Մարգարյանը մաղթեց կանաչ ճանապարհ և կուսակցական ակտիվ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարօրության:
Հանդիսավոր արարողությանը հաջորդած խորհրդի նիստի ընթացքում քննարկվեցին կազմակերպչական տարաբնույթ հարցեր, առաջիկա անելիքների վերաբերյալ մշակվեցին հստակ ծրագրեր:
Նկարները՝ այստեղ
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ Նոր Նորք վարչական շրջանում էր հյուրընկալվել Չինաստանի պատվիրակությունը:
Ձևավորված համագործակցության նպատակն է հասարակական կյանքում կնոջ դերի բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակումն ու իրագործումը:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ողջունելով նախաձեռնության նպատակը, կարևորեց այն հատկապես հայ-չինական բարեկամության ամրապնդման առումով:
Հանդիպման ընթացքում Նոր Նորքի կանանց խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը ներկայացրեց հայ կնոջ մեծ դերը կրթամշակութային կյանքում, առողջապահության ոլորտում և գործարար միջավայրում:
Երկրի համակարգային առանձնահատկությունների վերաբերյալ արտահայտվեցին նաև Չինաստանից ժամանած հյուրերը՝ հավելելով, որ նմանօրինակ փոխայցելությունները լինելու են շարունակական:
Նոր Նորքում հյուրերի համար գեղեցիկ անակնկալ էր նախատեսված՝ ձեռարվեստի աշխատանքների ցուցահանդես, մշակութային ծրագիր և այցելություն Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատուն:
Ճանաչողական այցելությունները համագործակցության համատեղ եզրերի մշակման արդյունավետ հիմքեր ստեղծեցին:
Նկարները՝ այստեղ
Նոր Նորք վարչական շրջանում այսօր ամփոփվեցին հոկտեմբերի 17-ից մեկնարկած Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի գավաթի խաղարկության արդյունքները:
Մրցաշարին մասնակցում էին 56 ուժեղագույն մարզիկներ Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության դպրոցից:
Մարզիկներին պարգևատրելու հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և աշխատակազմի ներկայացուցիչները:
Երիտասարդների օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնությանը հրաձգություն մարզաձևում մրցանակային տեղեր և բարձր արդյունքներ գրանցելու համար նորնորքցի մարզիկներ Հրաչիկ Բաբայանը, Լիլիթ Մկրտչյանը, Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը պարգևատրվեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պատվոգրով և հուշանվերներով:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից շնորհակալագրերով և գավաթներով պարգևատրվեցին մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների մարզիչները, ովքեր իրենց անուրանալի ավանդն ունեն սաների հաղթանակի նվաճման գործում:
Հրաձգության հայկական դպրոցը դեռևս Խորհրդային Միության ժամանակներից միշտ էլ բարձր վարկանիշ և լավ ավանդույթներ է ունեցել: Այսօր էլ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մարզաձևը վերածնունդ է ապրում, որի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են:
Նկարները՝ այստեղ
Սիրելի ուսուցիչներ,
Խորին հարգանքով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ, ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Հայ մարդու համար ուսուցիչ լինելը միայն մասնագիտություն չէ, այլև՝ կոչում. ուսումնատենչ և գիտելիքներով հարուստ մեր ժողովուրդը միշտ էլ առանձնահատուկ սեր ու հարգանք է տածել դեպի ուսուցիչը, մեծարել նրա առաքելությունն ու շնորհակալ վաստակը:
Ձեր սերմանած ոգեղեն լույսի զորությամբ է կերտվում 21-րդ դարի հայ մարդու նկարագիրը:
Շնորհակալություն բոլորիդ ձեր ազգանվեր աշխատանքի համար:
Շնորհավո՛ր տոնդ, Ուսուցիչ:
Հարգանքով՝ Ա. Ուլիխանյան
Սիրելի հայրենակիցներ, ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա առթիվ:
Հայերս աշխարհի այն ազգերից ենք, որ բացառիկ հարգանքով ու ակնածանքով ենք արժևորում մեր մեծերին, սերտում նրանց ապրած կյանքի դասերն ու հետևում խորհուրդներին:
Այսօր լավագույն առիթ է՝ մեկ անգամ ևս հայտնելու մեր սերն ու երախտագիտությունը ձեր հանդեպ: Իմաստության հասակով մեր ավագների ներկայությունը վստահություն և ուժ է տալիս մեզ, ուղղորդում դեպի կատարյալը:
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, սիրով ու հոգատարությամբ շրջապատված երկար տարիների կյանք:
Նորք-Մարաշի օրվան նվիրված տոնական մեծ հանդիսությանը այս տարի միացել էին նաև Երևանի վարչական շրջանները:
Ամենամյա ավանդույթի վերածված Վերածննդի տոնակատարությունը Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում էր համախմբել բազմաթիվ մարաշցիների և հյուրերի:
Տոնին Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ
Մկրտչյանի հետ մասնակցում էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
քարտուղար Սերգեյ Մակարյանն ու Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո
Վարդանյանը:
Նոր Նորք վարչական շրջանը Նորք Մարաշին շնորհավորելու էր
եկել մշակութային ծրագրով. երաժշտական գեղեցիկ ողջույնով ներկաներին
շնորհավորեցին Կարինե Գևորգյանը և Տաթև Սուսունյանը, իսկ պարային կատարմամբ
հանդես եկավ «Ջի Էմ Մաքս» պարային համույթը:
Տոնի համատեքստում
կազմակերպվել էր նաև ծագումով պատմական Մարաշից սիրիահայ մեր
հայրենակիցների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես–վաճառք և Մարաշի
կերակրատեսակների ավանդական բացօթյա հյուրասիրություն:
Նկարները՝ այստեղ

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի և Կանադայի Տորոնտո քաղաքի միջև ձևավորված համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի: Բարեկամության ավանդույթները նոր հարթություն տեղափոխելու նպատակով Նոր Նորք վարչական շրջանում էր Կանադայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Խորեն Մարդոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև Կանադայի թեմական խորհրդի անդամ, Կանադայի Տորոնտո քաղաքի Սուրբ երրորդություն հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Օհան Օհաննեսյանը: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը կայացած հանդիպման ընթացքում կարևորեց նմանօրինակ նախաձեռնությունների դերը՝ հայրենիք-սփյուռք հարաբերությունների ամրապնդման և երկկողմանի այցելություններով մշակութային արժեքների հարստացման առումով: Սուրբ երրորդություն հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Օհան Օհաննեսյանը, ներկայացնելով խորհրդի հանձնախմբերի գործունեությունը, ցանկություն հայտնեց շարունակելու առկա բարեկամությունը՝ ամրագրելով այն մշակութային խմբերի փոխայցելություններով: Հյուրերը եղան նաև Նոր Նորքի մշակույթի կենտրոնում, որտեղ նրանց հաճելի անակնկալ մատուցվեց կենտրոնի գեղարվեստական խմբերի կողմից: Նոր Նորքի և Տորոնտոյի միջև հաստատված բարեկամության առաջին հիմնաքարը վարչական շրջանի 7-րդ զանգվածի հայ-կանադական պուրակն է, որտեղ առաջիկայում կիրականացվեն բարեկարգման և ծառատնկման աշխատանքներ:
Նկարները՝ այստեղ
Նոր Նորք վարչական շրջանի հ. 101 մանկապարտեզում անկախության տոնի առթիվ կազմակերպվել էր ուսուցողական գեղեցիկ միջոցառում, որին ներկա էին նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները:
Մանուկները համակողմանի գիտելիքներ դրսևորեցին ՀՀ անկախության տոնի և նրա նշանակության վերաբերյալ, ցուցաբերեցին հայրենասիրական որակներ, երգի, պարի ու ասմունքի միջոցով արտահայտեցին իրենց սերը հայրենիքի նկատմամբ:
Նկարները՝ այստեղ
Նոր Նորք վարչական շրջանի ուսումնական
հաստատություններում ՀՀ Անկախության տոնի առթիվ կազմակերպվել էին
տարաբնույթ, բովանդակալից միջոցառումներ, որոնք միտված են մանուկների մեջ
սերմանելու, որ իրենք ազատ, անկախ երկրի քաղաքացի են:
Տոնակատարությունները վերստին առիթ են արժևորելու մեր երկրի 23-ամյա
անկախության իրողությունը, որը մեզ հպարտության և լիարժեքության զգացումով է
համակում:
Նկարները՝ այստեղ