"Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք" թեմայի շրջանակներում գրադարանի ընթերցողները արժևորեցին գրադարանի դերը՝ բնորոշելով այն որպես մտքի գանձարան: Միջոցառումն ուղեկցվեց տաղանդաշատ աշակերտների գեղարվեստական կատարումներով:
Արարողության հանդիսավոր մասում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շնորհավորելով գրադարանավարներին՝ պատվոգրեր հանձնեց այդ ասպարեզում իրենց մեծ ներդրումն ունեցող աշխատակիցներին: "Արժեհամակարգերի փոփոխության ներկայիս դարաշրջանում գրադարանների դերն առավել քան կարևորվում է՝ ընթերցասեր հասարակություն ձևավորելու տեսանկյունից: Դուք կարևոր առաքելություն ունեք, քանի որ սերունդների մտավոր զարգացման կարևոր շարժիչ ուժերից եք",-ընդգծեց վարչական շրջանի ղեկավարը:
Հատուկ
ուշադրության արժանացավ գրադարանավար Կարինե Բանդուրյանի աշխատանքը, որը
գնահատվել և պատվոգրի էր արժանացել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի
կողմից: Նոր Նորքի կենտրոնական գրադարանն իր հերթին ևս պատվոգրեր և
շնորհակալագրեր էր նախատեսել, որոնցով պարգևատրվեցին գրադարանի զարգացման
գործում իրենց մեծ նպաստն ունեցող անձիք: Գրադարանի նկատմամբ ցուցաբերած
հոգատարության և ուշադրության համար Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը
նույնպես արժանացավ պատվոգրի: Շնորհակալագրերով խրախուսվեցին գրադարանի
լավագույն ընթերցողները, աշխատակիցները, ինչպես նաև բարեկամ մտավորականներն
ու արվեստագետները:
Նկարները` այստեղ
Նկարները` այստեղ