
Այսօր մենք ունենք անկախ պետություն, ազատագրված Արցախ, բայց երբեք չպետք է մոռանանք այդ ամենի ակունքներում կանգնած հայոց մարտիկներին, իրենց կյանքը հայրենիքի ազատության զոհասեղանին դրած մահապարտներին, որոնց հիշատակի ամենամեծ տուրքը` նվաճված հաղթանակը պահելն է:

VIDEO

Հուշ-երեկույթի ընթացքում հյուրերը կիսվեցին իրենց զգացողություններով: Միջոցառումն ուղեկցվեց նաև մշակութային ծրագրով:
Նոր Նորքում ռազմահայրենասիրական ոգին բարձր պահելու և գալիք սերունդներին ազգային արժեքներով զինելու համար վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի կողմից պարգևատրվեց պատվոգրով:
Անդրադառնալով "Արծիվ-մահապարտներ" գումարտակի անցած 20-ամյա ուղուն՝ վարչական շրջանի ղեկավարը անուրանալի և անգնահատելի համարեց այն մեծ ավանդը, որ ունեցել է յուրաքանչյուր մահապարտ հաղթանակի նվաճման գործում: "Հերոսների մահով է անմահանում ու հավերժանում հայրենիքը: Հայրենիքի կանչով ձևավորված մահապարտների ջոկատը մահվանը դեմ հանդիման գնաց՝ գիտակցելով իր անձնազոհության գինը: Հավերժ խոնարհում իրենց կյանքը ազատության զոհասեղանին դրած մարտիկներին"-հավելեց Ա. Ուլիխանյանը: Միջոցառման հանդիսավոր մասում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շնորհակալագրեր հանձնեց Արցախյան հերոսամարտում իրենց մեծ ավանդն ունեցած մարտիկներին: