
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարությունը ոչ միայն մշակութային գեղեցիկ ծրագիր էր կազմակերպել, այլև նախատեսել է անակնկալ նվերներ:
Ավագների անցած ուղին ճանապարհ է հարթում մեզանից յուրաքանչյուրի կյանքում, հիմք ստեղծում նորի կառուցման և հետագա զարգացման համար:
VIDEO
Տարեցների միջազգային օրվա առթիվ Նոր Նորքում կազմակերպված տարաբնույթ
ձեռնարկների թվում ուշագրավ էր նաև վարչական շրջանի ղեկավար Արմեն
Ուլիխանյանի այցելությունը Նոր Նորքի ամենատարեց բնակչին: Անսպասելի այցը
ոգևորության և երախտագիտության զգացումով էր համակել 103-ամյա բնակչուհի
Սիմիզար Մանուկյանին:
Ջերմ երկխոսության ընթացքում բնակչուհին հիշարժան
դրվագներ պատմեց իր կյանքից` խոսքի ավարտին մեծի օրհնությամբ վարչական
շրջանի ղեկավարին բարեմաղթելով անսպառ հաջողություններ:Ավագների խորհուրդները տարիների քննությամբհաստատված ճշմարիտ պատգամներ են, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է դասեր քաղի նրանց հարուստ կենսափորձից և իմաստության հենքի վրա կառուցի իր հետագա գործունեությունը:
Նկարները՝ այստեղ և այստեղ