Ուսուցչի օրը կրկնակի տոնի էր վերածվել համար 109 ՆՈՒՀ-ում
Ուսուցչի
օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը
հյուրընկալվեց համար 109 ՆՈՒՀ-ում, որտեղ ուսուցչի օրը կրկնակի
տոնակատարության էր վերածվել: Հաստատության տնօրեն Մարո Աբրահամյանը
Ուսուցչի օրվա կապակցությամբ Երևանի նախադպրոցական կրթության ոլորտում
ներդրած ավանդի, անբասիր ու բեղմնավոր գործունեության համար պարգևատրվել էր
Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի այցը
ևս հաճելի անակնկալ էր կրթօջախի ղեկավարի և մանկավարժական կազմի համար:
Ոգևորությունը մեծ էր, վաստակած հաջողության գնահատականը ևս խրախուսող ու
պարտավորեցնող: Նկարները՝ այստեղ