
ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Նոր Նորքում տոնական միջոցառումների շարք էր կազմակերպվել: Այս ծաղկաբույլում առանձնահատուկ էր Նոր Նորքի կենտրոնական գրադարանում կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթը:Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանի տիտղոսը գրասեր հասարակությանը ստեղծագործելու և հանրության լայն շրջանակներին գրքի հանդեպ նոր վերաբերմունք ձևավորելու հրաշալի առիթ դարձավ: Անկախության տարեդարձի միջոցառումը ևս այդ գաղափարին էր միտված:Ներկաների կազմում էին վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, "Անահիտ" ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը, Նոր Նորքի վաստակավոր գրողներ և այլ հյուրեր:
Միջոցառմանն իրենց գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցան Վարդանանց ասպետներ դպրոցի աշակերտները՝ տոնական տրամադրություն հաղորդելով հանդիսատեսին: Միջոցառմանը հաջորդեց Գայի արձանի հարակից տարածքում կազմակերպված բացօթյա ցուցահանդեսը, որտեղ նորնորքցի ստեղծագործողներ ներկայացնում էին իրենց կտավները: Վարչական շրջանի ղեկավարի հետ Նոր Նորքում կազմակերպված անկախության տոնի միջոցառումներին մասնակցեց նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եվ բարեկարգման վարչության պետ Սամվել Մհերյանը:
video

Այստեղ ցուցադրական կատարումներով ելույթ ունեցան Նոր Նորքի մարզիկները, իսկ տոնի գեղարվեստական մասն ապահովեցին Նոր Նորք մշակույթի կենտրոնի սաները: Զուգահեռ կազմակերպվել էր նաև անկախության թեմայով նկարչական և ձեռարվեստի մրցույթ: Աշխատանքները մեկը մյուսին գերազանցում էին երեխաների երևակայության անսահմանությամբ և գույների առատությամբ:
Անկախությունն իսկապես մեծագույն նվաճում է՝ ապրել և արարել խաղաղ երկրի տակ, սեփական հողում և ամենակարևորը ունենալ ազգային դիմագիծ ու լուսավոր ապագան քայլող սերունդ:
Նկարները՝ այստեղ