Ուսուցչի
մասնագիտական տոնի առթիվ Նոր Նորք վարչական շրջանի նախադպրոցական,
հանրակրթական, միջին մասնագիտական և արտադպրոցական ուսումնական
հաստատությունների ղեկավարներին և մանկավարժական կազմին գեղեցիկ անակնկալ
մատուցեց վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Աշխատակազմի
ներկայացուցիչները դեռևս վաղ առավոտից այցելում էին տարբեր կրթական
հաստատություններ՝ տոնական թխվածքով և ղեկավարի ուղերձով շնորհավորելով
մանկավարժական անձնակազմին: Հաճելի անակնկալն իրոք ստացվել էր:
Տոնական
տրամադրությունն ամենուր էր՝ օրվա խորհրդին համահունչ:
Նկարները՝ այստեղ