Երևան դարձած ի՛մ Էրեբունի
2794-ամյա ճանապարհ անցած լուսե հանգրվան
2794-ամյա ճանապարհ անցած լուսե հանգրվան
Քաղաքամայր Երևանի ծննդյան տարեդարձն այս տարի նշվեց առանձնահատուկ շքեղ տոնակատարությամբ՝
երևանցիներին
ու
հազարավոր
հյուրերին
հիացնելով
ամենուր
տիրող
հանդիսավոր
մթնոլորտով:

Երևանի ծննդյան տարեդարձի առթիվ մատուցված բազմաթիվ անակնկալների շարքում ուշագրավ
էր
«Առողջ
Երևան»
կարգախոսը
ներկայացնող
բժիշկների
շքերթը,
որի
նախաձեռնողն
ու
իրականացնողը
Երևանի
քաղաքապետարանի
աշխատակազմի
առողջապահության
վարչությունն
էր
և
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:

«Առողջ Երևան» թո՛ղ որ կյանքի ելևէջներում բժիշկները միայն բարի լուրեր և ծննդյան ավետիս հաղորդեն և թո՛ղ առողջ ու հավերժ բաբախի հայոց հինավուրց մայրաքաղաքի սիրտը:
Նոր Նորք վարչական շրջանի ներկայացուցիչները ևս վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և անձամբ վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ Երևանի ծննդյան
տոնին
պատրաստվել
էին
առանձնակի
ոգևորությամբ:
Գեղեցիկ
ցուցապաստառներով
վարչական
շրջանի
ներկայացուցիչները
երկրի
նախագահ
Սերժ
Սարգսյանի
և
Երևանի
քաղաքապետ
Տարոն
Մարգարյանի
առաջնորդությամբ
շրջեցին
տոնական
Երևանով,
ներկա
եղան
տարբեր
բեմահարթակներում
կազմակերպված
միջոցառումներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի տոնի համար նախատեսված 26 բեմահարթակներում իրենց ներկայացուցչական
ելույթներով
հանդես
եկան
նաև
Նոր
Նորքի
մշակույթի
կենտրոնի
գեղարվեստական
խմբերը:
Ֆրանսիական
հրապարակում
կազմակերպված
բիենալե
ցուցահանդեսին
Նոր
Նորքի
տաղանդաշատ
սաները
ներկայացան
ձեռարվեստի
գեղեցիկ
աշխատանքներով:
Հայկական
կոլորիտն
ամբողջացնող
ձեռագործ
նմուշները
Երևանյան
տոնին
հայեցի
շունչ
ու
հոգի
էին
հաղորդում:
Էրեբունի-Երևան տոնի առթիվ կազմակերպված ժողովրդական-զանգվածային միջոցառումները բարձր տրամադրություն
էին
ստեղծել
ամենուր: Անգամ օտարերկրյա հյուրերն էին հավասարապես տոնում մեր հինավուրց մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը:
2794-ամյա մեր վարդագույն հրաշք, դու մեր սրտում ես, մենք միասին ենք
ապրում
ու
շնչում,
հետևաբար՝
կենարար
թելերով
միահյուսված
էլ
միասին
ենք
կերտում
նաև
մեր
նորօրյա
պատմության
էջերը:
Իմ սրտի մայրաքաղաք, շարունակի՛ր ծաղկել ու զարգանալ. Թո՛ղ հավերժանան քո արշալույսներն ու մայրամուտները, թո՛ղ ամեն բացվող առավոտդ լեցուն լինի սիրով և արարումով:

