Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի բակում կազմակերպվել էր մանկական ժամանցային ուրախ ծրագիր:
Հեքիաթի ու սիրված մուլտֆիլմերի հերոսների այցելությունը ժպիտների և ոգևորության հրավառություն էր ստեղծել մանկության մոլորակում:
Փոքրիկների
համար
կազմակերպվել
էր
նաև
կավճանկարչություն.
երեխաները
գունավոր
կավիճների
օգնությամբ
պատկերում
էին
իրենց
վառ
երևակայությունը՝
գույների
ծիածան
սփռելով
ողջ
բակում:
Տոնի
ընթացքում
երեխաները
հյուրասիրվեցին
նաև
փքաբլիթով
և
պաղպաղակով:
Հ.
Դանիելյանի
անվ.
արվեստի
դպրոցի
և
Նոր
Նորքի
Մշակույթի
կենտրոնի
գեղարվեստի
խմբերի
սաների
մասնակցությամբ
իրականացվեց
նկարչական
աշխատանքների
ու
ձեռարվեստի
գործերի
ցուցադրություն:
Միջոցառման
ողջ
ընթացքում
ներկա
էր
նաև
Նոր
Նորք
վարչական
շրջանի
ղեկավար
Արմեն
Ուլիխանյանը:
Տոնական
ցերեկույթն
ուղեկցվեց
պարային
ու
երաժշտական
ուրախ
ծրագրով՝
ժպիտներ
ու
բարձր
տրամադրություն
հաղորդելով
ներկաներին:
Նկարները
այստեղ՝ <Հունիսի
մեկը
Նոր
Նորքում>
Տեսանյութը
այստեղ՝
<Մանկության
մոլորակում
ժպիտների
և
ոգևորության
իսկական
շքահանդես
էր>