Այսօր Նոր Նորք վարչական շրջանի
ղեկավարի կողմից կատարվող քաղաքացիների ընդունելությանը գրանցված 22 բնակչից ներկա
էին 20-ը: Առաջադրվող հարցերը բազմազան էին.
.Ութ բնակիչ դիմել էր սոցիալական աջակցության խնդրանքով: Ըստ առաջնահերթության
բնակչության որոշ մասին ցուցաբերվել է ֆինանսական օգնություն:
.Ութ բնակիչ դիմել էր կառուցապատման թույլտվության խնդրանքով, որոնցից մեկի դեպքում կպատրաստվի միջնորդագիր Երևանի քաղաքապետարան թույտվություն ստանալու համար, երկուսի դեպքում կպատրաստվի փաստաթղթերի փաթեթ և կներկայացվի Երևանի քաղաքապետարան, իսկ մնացած դեպքերում կկատարվեն համապատասխան ուսումնասիրություններ և ապա՝ կտրվի պատասխան:
.Չորս բնակիչ դիմել էր կոմունալ տարբեր խնդիրներով, որոնցից երկուսը՝ տանիքի վերանորոգման հարցով, մեկը՝ շենքի մուտքի ծածկը բարեկարգելու խնդրով, իսկ մյուսը՝ ասֆալտապատման առաջարկ-խնդրանքով: Ասֆալտապատման խնդրանքը մերժվեց, քանի որ տվյալ տարածքը ընդգրկված չէ ծրագրում, իսկ մյուս հարցերին ընթացք տալու համար կկատարվեն համապատասխան ուսումնասիրություններ, կձեռնարկվեն անհրաժշետ քայլեր:

Նկարները այստեղ՝ <Քաղաքացիների ընդունելությունը Նոր Նորքում 06.06.2013>