Այս տարի Երևան քաղաքում ասֆալտապատման
ծավալները աննախադեպ էին՝ 2.5 միլիոն քառակուսի մետր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի
հանձնարարությամբ վարչական շրջաններում ասֆալտապատման աշխատանքները մեկնարկեցին վաղ
գարնանից և արդեն ավարտական փուլում են:
Այս ուղղությամբ աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են նաև Նոր Նորք վարչական շրջանում:
Հերթականների կազմում էր նաև Նոր Նորքի Բադալ Մուրադյան փողոցը, որտեղ իրականացվող
ասֆալտապատման աշխատանքները ևս մոտենում են ավարտին:
Նկարները այստեղ՝ <Ասֆալտապատում Բադալ Մուրադյան փողոցում >