Նոր Նորքի 5-րդ զանգվածում` սբ. Սարգիս
եկեղեցու հարևանությամբ շուրջ 5 տարի առաջ տեղադրվեց հուշարձան` նվիրված
Սոչիի մոտ տեղի ունեցած ողբերգական ավիավթարի հետևանքով զոհվածների
հիշատակին: Թեև որոշ բնակիչների անտարբեր ու անհարգալի վերաբերմունքի
արդյունքում հուշարձանը պատվել էր մի շարք անիմաստ ու անտեղի
գրություններով, այդուհանդերձ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն
Ուլիխանյանի անմիջական հանձնարարությամբ և հետևողական վերահսկողությամբ
այսօրինակ հուշարձանների մաքրության և պահպանության գործը մշտական
ուշադրության կենտրոնում է: Հուշարձանը լվացվել է, մաքրվել անիմաստ
գրություններից և բերվել է պատշաճ տեսքի:
Նկարները՝ այստեղ
Նկարները՝ այստեղ