Օգոստոսի 21-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարում
էր
Նոր
Նորք
վարչական
շրջանի
ղեկավար
Արմեն
Ուլիխանյանը:
Խորհրդակցության ընթացքում լսվեցին հաղորդումներ բնակչության կենսապահովման տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աշխատանքների և շրջակա տարածքի բարեկարգմանն առնչվող տարբեր հարցերի շուրջ:
Զեկուցվեց, որ ավարտվել են Թոթովենցի փողոցին հարող այգու լուսավորման աշխատանքները, շարունակական ընթացքի մեջ են ցանկապատերի ներկման, նկարազարդման, բացօթյա առևտրի կանոնակարգման, գեղարվեստական ծաղկապատման, հուշարձանների բարեկարգման ու լուսավորության, մայթերի մաքրման, Մառի փողոցի եզրաքարերի նորոգման աշխատանքները:
Վարչական շրջանի ղեկավարը հանձնարարեց առաջարկ ներկայացնել Նանսենի այգու համապատասխան վայրում հասարակական զուգարան տեղադրելու ուղղությամբ:
Հանձնարարվեց միջոցներ ձեռնարկել Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ճանապարհահատվածի եզրաքարերը ներկելու ուղղությամբ:
Զեկուցվեց, որ շարունակվում է հսկողությունը տնտեսվարող սուբյեկտների և ուսումնական հաստատությունների հարակից տարածքների բարեկարգման ուղղությամբ:
Հանձնարարվեց ծրագիր ներկայացնել “Գիտելիքի օրվա” և “Էրեբունի Երևան” տոնակատարությունների շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ:
Վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի մշտական ուսումնասիրությունների և հետևողական վերահսկողության արդյունքում լուսանկարվում ու արձանագրվում են Նոր Նորքում առկա տարբեր խնդիրները, որոնք ամենշաբաթյա խորհրդակցությունների ժամանակ միասնական քննարկումների ընթացքում կառուցվածքային լուծումներ են գտնում:

Նկարները՝ այստեղ