Պատվիրակության անդամները մասնակցեցին Ուկրաինայի անկախության և Խարկով քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին:
Օգոստոսի 23-ին հյուրերը այցելեցին ֆաշիստական օկուպացիայից Խարկով քաղաքի
ազատագրման զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիր և ծաղիկներ
դրեցին Անհայտ զինվորի շիրիմին:
Այցի շրջանակներում Երևանի
պատվիրակությունը պաշտոնական հանդիպում ունեցավ Խարկովի քաղաքապետ Գենադի
Կերնեսի հետ:
Պատվիրակության անդամները ներկա եղան նաև Ազատության
հրապարակում կազմակերպված թատերական ներկայացմանը՝ նվիրված Խարկովի
ազատագրման 69-ամյակին:
Օգոստոսի 24-ին երևանյան պատվիրակության կազմը
Ուկրաինայի անկախության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում
ծաղիկներ դրեց Շևչենկոյի և Անկախության հուշարձաններին:
Ծաղկադրման
արարողությանը հաջորդեցին այցելությունները քաղաքի տարբեր դիտարժան վայրեր:
Երևանի պատվիրակությունը մասնակցեց երկրի անկախության և Խարկով քաղաքի
օրվան նվիրված մշակութային ծրագրին: