ՀՀԿ "Ուրախ ամառ 2012" ծրագրի շրջանակներում՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենց 11/1, 11/3 շենքերի բակում ևս ճամբարային ուրախ միջոցառումը իր շուրջը համախմբեց բազմաթիվ փոքրիկների: ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախաձեռնությամբ երեխաների համար սիրելի և հարազատ դարձած նկարազարդ բակում հյուրընկալվել էին հեքիաթի հերոսներն ու ուրախ ծաղրածուն:
Գեղեցիկ երաժշտական և պարային կատարումներին հաջորդած հետաքրքիր շոու-ծրագրի ընթացքում մանուկները մասնակցեցին ուրախ խաղ-մրցույթների, զվարճացան ու պարեցին հետաքրքրաշարժ կերպարների հետ:
Միջոցառմանը ներկա էր նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ Արմեն Ուլիխանյանը: Բակային այսօրինակ միջոցառումները ոչ միայն համախմբում և հաճելի պահեր են պարգևում մանուկներին, այլև դառնում անմոռաց հուշ, որը սիրով կմտաբերեն ողջ կյանքի ընթացքում:
Նկարները՝ այստեղ