Նոր Նորքի 9-րդ զանգվածում ավարտվեցին
Հայկական լեռնաշխարհի թեմատիկայով նկարազարդման աշխատանքները:
Այսօր արդեն
երևանյան արվարձանի բնակիչները ևս կարող են հպարտությամբ և սիրով փաստել,
որ գեղեցիկ ու նկարազարդ են ոչ միայն կենտրոնական փողոցները, այլև համայն
Երևանի բոլոր թաղամասերը:
Երևանը համաչափ զարգացող քաղաք է`
շնորհիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած հավասարաչափ զարգացում
ապահովելու սկզբունքի:
Առաջնորդվելով այս գործելաոճով՝ Նոր Նորք վարչական
շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հետևողական աշխատանքի և ամենօրյա հոգածության արդյունքում օր օրի ծաղկող, գունազարդվող ու բարեկարգվող վարչական շրջանը ևս համալրում է մայրաքաղաք Երևանի հրաշագեղ դիմապատկերը:
Նկարները՝ այստեղ
