Հուլիսի
31-ին կայացավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական
գործավարական խորհրդակցությունը, որը վարում էր վարչական շրջանի ղեկավար
Արմեն Ուլիխանյանը:
Խորհրդակցությա ն
ընթացքում զեկուցվեց, որ ընթացքի մեջ են հուշարձանների լուսավորման և
հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները: Այս շրջանակներում արդեն
բարեկարգվել և լուսավորվել է Հայկ նահապետի արձանը, իսկ առաջիկայում
կլուսավորվի նաև Տորք Անգեղի արձանը:
Հանձնարարվեց կարճ ժամանակահատվածում
ավարտել Գայի պողոտայի մայրուղիներում ծաղկամանների տեղադման, ինչպես նաև
3-րդ զանգվածի լանջի երկայնքով ծաղկամանների գեղեցիկ շարքի ստեղծման և
բարեկարգման աշխատանքները:
Զեկուցվեց, որ աշխատանքներն արդեն ավարտման
փուլում են:Քննարկվող խնդիրների շարքում էր նաև առաջիկա շաբաթօրյակների
իրականացման շուրջ կազմակերպչական որոշ հարցերի կարգավորումը:
Ծառերի
էտման, բուժման և ճյուղերի հեռացման վերաբերյալ կանաչապատման բաժնին
հանձնարարական տրվեց կազմակերպել և պատշաճ իրագործել նշված
աշխատանքները: Համատիրությունների
ղեկավարների հետ ունեցած հանդիպման ընթացքում ևս առաջիկա շաբաթօրյակների
վերաբերյալ կազմակերպչական որոշ հարցեր քննարկվեցին: Բակերում մաքրությունը
պահպանելու և տարածքների բարեկարգումը համախմբված իրականացնելու շուրջ
տրվեցին հստակ հանձնարարականներ:
Նկարները՝ այստեղ
Նկարները՝ այստեղ