Շարունակվում
են Նոր Նորքի երրորդ և չորրորդ զանգվածներին հարող լանջի ծաղկազարդման և
ձևավորման աշխատանքները:
Բնական քարերի և գույնզգույն ծաղիկների
համադրությամբ, ինքնատիպ լուծումներով օր օրի ավելանում են ծաղկամանների
գեղեցիկ շղթային հարող տարածքի ձևավորումները:
Ակնահաճո այս տեսարանի մոտով դժվար թե
մեկը կարողանա անտարբեր անցնել,
քանի որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի
աշխատակազմի համապատասխան բաժնի մասնագետները՝ անձամբ վարչական շրջանի
ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ, հետևում են, որպեսզի
աշխատանքներն իրականացվեն պատշաճ կարգով և բնակիչներին պարգևեն իր տեսակի
մեջ եզակի գեղեցկությամբ աչքի ընկնող ծաղկային յուրահատուկ ձևավորմամբ այս
տեսարանը:
Նկարները՝ այստեղ