Նոյեմբերի 4-ը մեր երկրում նշվում է որպես սոցիալական աշխատողի օր, այս
կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից նախատեսվել էին
շնորհակալագրեր Նոր Նորք վարչական շրջանի սոցիալական ապահովության
բնագավառում աշխատող մի շարք աշխատակիցների համար:
Շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ վարչական շրջանի ղեկավարը շնորհավորեց ոլորտի աշխատողներին՝ արժևորելով նրանց դերը կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց և առհասարակ, մեր հանրության կյանքում:
-Օգնության ձեռք մեկնելով աջակցության կարիք ունեցող անձանց՝ դուք մարդասիրաբար սատար եք լինում յուրաքանչյուրին, նպաստում նրանց սոցիալական խնդիրների կարգավորմանն ու կյանքի որակի բարելավմանը,- հավելեց Արմեն Ուլիխանյանը՝ մաղթելով անկոտրում կամք ու բազում հաջողություներ:
Նկարները՝ այստեղ