Երևան քաղաքի զարգացման 2013 թվականի ծրագրով Նոր Նորք վարչական
շրջանի հ. 111 մանկապարտեզում այս տարի հիմնանորոգվեցին բոլոր
սանհանգույցները: Աշխատանքները մեկնարկեցին հունիս ամսից: Նորոգման ողջ
ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ աշխատակազմի
կոմունալ տնտ. և բազմաբն. շենքերի կառ. բաժնի և կրթ., մշակ. և սպորտի
բաժնի կողմից հետևողական վերահսկողություն սահմանվեց որակի ապահովման
նկատմամբ: Աշխատանքներն ավարտվեցին հոկտեմբեր ամսին:
Նկարները՝ այստեղ
Նկարները՝ այստեղ