Նոր Նորք վարչական շրջանում նոյեմբերի 16-ին կազմակերպվել էր
համանորնորքյան շաբաթօրյակ, որին միացել էին վարչական շրջանի սան. մաքրման և
կանաչապատման ծառայությունների, համատիրությունների, վարչական շրջանի
ղեկավարի աշխատակազմի տարբեր բաժինների աշխատակիցներն ու բազմաթիվ
բնակիչներ:
Մաքրման աշխատանքներն իրականացվում էին նաև Նոր Նորքի բոլոր
զանգվածներում՝ բակային և միջբակային տարածքներում, ուսումնական և այլ
հաստատությունների բակերում: Աղբի հեռացման նպատակով գործի դրվեցին նաև
համապատասխան մեքենա-սարքավորումներ: Աղբի հեռացման աշխատանքների զուգահեռ
իրականացվեց նաև ծառերի էտում և երիտասարդացում:
Շաբաթօրյակի ողջ ընթացքը
վերահսկում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ով
շրջելով մաքրվող տարածքներում համապատասխան ցուցումներով հետևում էր
աշխատանքների պատշաճ իրականացմանը:
Նկարները՝ այստեղ
Նկարները՝ այստեղ