Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող “Առողջ
սերունդ՝ պաշպանված հայրենիք” համաքաղաքային բակային ավանդական առաջնության շրջանակներում
հուլիսի 10-17-ը իրականացվեց վոլեյբոլի “Սրընթաց գնդակ” առաջնությունը: Նոր Նորք վարչական
շրջանի թիմը 5 անընդմեջ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ մրցակցեց
Արաբկիրի, Շենգավիթի և Ավանի հավաքականների հետ:
Հաղթելով Ավան վարչական շրջանի թիմին՝ Նոր Նորքի մարզիկները դուրս եկան եզրափակիչ փուլ, որտեղ մրցակցելով Արաբկիրի թիմի հետ` զբաղեցրեցին 2-րդ մրցանակային տեղը:
Հաղթելով Ավան վարչական շրջանի թիմին՝ Նոր Նորքի մարզիկները դուրս եկան եզրափակիչ փուլ, որտեղ մրցակցելով Արաբկիրի թիմի հետ` զբաղեցրեցին 2-րդ մրցանակային տեղը:
- Արաբկիր I
- Նոր Նորք II
- Շենգավիթ III
Պարգևատրման արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը և Երևանի վոլեյբոլի ֆեդերացիայի
նախագահ Հրաչ Մուրադյանը:
Մարզիկները պարգևատրվեցին գնդակով, պատվոգրերով և մեդալներով:
“Առողջ սերունդ՝ պաշպանված հայրենիք” համաքաղաքային բակային
ավանդական առաջնության շրջանակներում մրցույթներ կիրականացվեն նաև բասկետբոլ, հանդբոլ(ձեռքի գնդակ),
ֆուտբոլ, հեծանվավազք և մարզատրամաբանական խաղեր սպորտաձևերում:
Մրցույթի մասնակիցների ներգրավվածությունն ու նրանց մարզական
պատրաստվածության ապահովումը կոորդինացնում են վարչական
շրջանների կրթության, մշակույթի և սպորտի բաժինները:
Վարչական շրջանների ղեկավարների կողմից մրցումներից առաջ մասնակից մարզիկներին տրամադրվում են մարզահագուստներ, ինչպես նաև ապահովվում համապատասխան փախադրամիջոցով:
Վարչական շրջանների ղեկավարների կողմից մրցումներից առաջ մասնակից մարզիկներին տրամադրվում են մարզահագուստներ, ինչպես նաև ապահովվում համապատասխան փախադրամիջոցով:
Ծրագիրը միտված է ամառվա ընթացքում իրենց հանգիստը Երևանում
անցկացնող երեխաների ժամանցը առավել ակտիվ և հետաքրքիր դարձնելուն: