Այսօր՝ 01.07.2012թ., Նոր Նորքի 45 երեխա վարչական շրջանի ղեկավար Արմեն
Ուլիխանյանի և աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի պետ Արմեն
Ալավերդյանի ուղեկցությամբ մեկնեց Ծաղկաձորի " Աղբյուր"
ճամբար՝ անցկացնելու իր ամառային հանգիստը: Նոր Նորք վարչական շրջանի
ղեկավարը Ծաղկաձոր մեկնող երեխաներին մաղթեց բարի ճանապարհ և լիակատար
հանգիստ՝ նվիրելով նրանց հետաքրքրաշարժ խաղեր և նկարչական պարագաներ: Ավանդական բնույթ ստացած ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից և
ֆինանսավորվում պետական բյուջեի
միջոցներով: Ճամբարը նախատեսված է որոշակի կարգավիճակ ունեցող ընտանիքների
7-13 տարեկան երեխաների համար, որոնց թվում են զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով, նպաստառու, միակողմանի եւ
երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքները: Նախօրոք ուսումնասիրվել է
վարչական շրջանում առկա համանման կարգավիճակ ունեցող երեխաների ցանկը,
որպեսզի հանգստացողների մեջ ընդգրկվեն առավել կարիքավորները:
Ծաղկաձորի "Աղբյուր" ճամբարում երեխաները կհանգստանան 20 օր՝ մինչև
հուլիսի 20-ը, որից հետո ճամբար կմեկնի երկրորդ հերթում ընդգրկված ևս 45
երեխա, ովքեր ճամբարում կհանգստանան հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 9-ը: