Յուրաքանչյուրիս կյանքում ամենապայծառ և անմոռաց հիշողությունները կապված են մանկության
հետ,
առավել
ևս
մեր
մանկապարտեզի,
որտեղ
դրվում
են
հասուն
կյանք
մուտք
գործելու
անհրաժեշտ
հիմքերը:

Հերթական հաստատությունը թիվ 116 մանկապարտեզն էր: Տարեվերջյան
հանդիսությունը
հայկական
ժողովրդական
հեքիաթներից "Բարեկենդան"-ի` Հովհաննես
Թումանյանի
հայտնի
ստեղծագործության
ինքնատիպ
ներկայացումն
էր՝
մանուկների
յուրօրինակ
բեմախաղով:

Դաստիարակչական թեման զուգակցված էր յուրահատուկ հումորին և ուղեկցվում էր երեխաների գեղեցիկ կատարումներով:
Թիվ 116 մանկապարտեզի ավարտական միջոցառումը մանկական ժպիտների, անկեղծ զգացմունքների և հույզերի
կատարյալ
հրավառություն
էր,
որը
ստիպեց
հյուրերին
մի
պահ
կտրվել
առօրյա
խնդիրներից
և
տեղափոխվել
երեխաների`
հրաշքներով
լի
մոլորակ:

Միջոցառումն արժանացավ հանդիսատեսի հիացական ծափողջուններին, ինչը մեկ անգամ
ևս
վկայում
էր,
որ
միջոցառումը
կայացած
էր:

Շրջելով երեխաների փոքրիկ աշխարհում՝ մեկ անգամ ևս համոզվում ես, որ լույսի այս պայծառ շողերն են նոր շունչ և իմաստ տալիս աշխարհին` լցնելով այն պայծառ գույներով:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©