Հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության
միջազգային օրը, լավագույն առիթ է վերաարժևորելու այս հրաշք էակների դերը մեր կյանքում:
Օրը ևս խորհրդանշական է, չէր նրանք իրենց անկեղծ հոգով և ժպիտներով ամառային ջերմություն
են հաղորդում մեր կյանքին:
Հունիսի 1-ի առթիվ կազմակերպված բազմաբնույթ
միջոցառումների ծաղկաբույլում ուշագրավ էին նաև Նոր Նորք վարչական շրջանում իրականացված տոնական ձեռնարկները, որոնք մեկնարկեցին վաղ առավոտից
և շարունակվեցին մինչև ուշ երեկո:
Նոր Նորքի վարչական շենքի բակը լցվել էր
մանուկների խինդ ու ծիծաղով, անկեղծ ու գոհունակ ժպիտների հրավառությամբ: Նախադպրոցական
ուսումնական հաստատությունների սաները մասնակցում էին կավճանկար մրցույթին՝ իրենց անսահման
երևակայության թռիչքն արտահայտելով գույների
միջոցով:
Նոր Նորք վարչական շրջանի Մշակույթի կենտրոնի
կողմից կազմակերպվել էր գեղեցիկ համերգային ծրագիր, որին իրենց սպասված ներկայությամբ
հեքիաթային գույներ հաղորդեցին բոլորիս ծանոթ մուլֆիլմերի հերոսները:
Տոնական ծրագիրն ուղեկցվեց նաև մշակույթի կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների և նկարչական գործերի ցուցադրությամբ:
Տոնական ծրագիրն ուղեկցվեց նաև մշակույթի կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների և նկարչական գործերի ցուցադրությամբ:
Տոնական ծրագիրը շարունակվեց Նոր Նորքի վարչական
շենքի դահլիճում, որտեղ օրվա հերոսները թիվ 98 նախադպրոցական ուսումնական հաստատութան
սաներն էին: Մշակույթի միջոցով մանուկները ազգերին համերաշխության կոչ էին անում՝ ներկայացնելով
տարբեր ժողովուրդների երգն ու պարը:
Հունիսմեկյան միջոցառումները շարունակվեցին
նաև Նոր Նորքի 8-րդ զանգվածի Նոր աստղ հաշմանդամ երեխաների ծնողների միություն հասարակական
կազմակերպությունում:
Սաների մասնակցությամբ կազմակերպվել էր տիկնիկային ներկայացում, որի ավարտին վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները նվերներ բաժանեցին փոքրիկներին՝ մաղթելով խաղաղ և գեղեցիկ մանկություն:
Սաների մասնակցությամբ կազմակերպվել էր տիկնիկային ներկայացում, որի ավարտին վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները նվերներ բաժանեցին փոքրիկներին՝ մաղթելով խաղաղ և գեղեցիկ մանկություն:
Երեխաները մեր ապագան են, երջանկությունը: Այս փոքրիկ հրաշքները
մաքրագործում են աշխարհն ու իրենց քնքուշ ժպիտներով նոր իմաստ հաղորդում կյանքին:
Շնորհավո'ր Ձեր տոնը, սիրելի երեխաներ, թո'ղ ձեր մանկության երկնակամարում մշտապես թևածեն խաղաղության
և երջանկության ճերմակ աղավնիները:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©