Հայրենիքի անձնուրաց զինվորների սխրանքները ոչ միայն տվյալ ժամանակի, այլև պատմության բարձր գնահատականին
են
արժանի: Նրանց կյանքն ու գործը արժևորելը, ինչպես նաև հերոսական ոգին նոր սերդին ժառանգաբար փոխանցելը ազգային նպատակ է, որի իրագործման շուրջ պետք է մշակվեն հստակ ռազմավարական ծրագրեր:
Այս առումով ՀՀ երկրապահ կամավորականների
միության
Նոր
Նորքի
տարածքային
բաժանմունքի
աշխատանքները
վերահսկելու
և
ճիշտ
ուղղորդելու
նպատակով
բաժանմունք
էին
այցելել
Միության
վարչության
անդամները
և
Նոր
Նորք
վարչական
շրջանի
ղեկավար
Արմեն
Ուլիխանյանը:
Լինելով
Երկրապահ
կամավորականների
միության
անդամ
և
լավ
գիտակցելով
ոլորտում
առկա
խնդիրներն
ու
անելիքները՝
վարչական
շրջանի
ղեկավարը,
աշխատակազմի
կրթության,
մշակույթի
և
սպորտի
բաժնի
պետ
Արմեն
Ալավերդյանի,
բաժանմունքի
աշխատակիցների,
ինչպես
նաև
վարչության
անդամների հետ համատեղ քննարկեցին տարաբնույթ հարցեր՝ կապված աշխատատեղերի ստեղծման, հասարակական կազմակերպությունների
հետ
համագործակցային
կապի
ամրապնդման,
ինչպես
նաև
ավանդական
դարձած
երկրապահ
կամավորականների
վարչության
աշխատակազմի
ուխտագնացությունը
պատշաճ
և
նպատակային
կազմակերպելու
ուղղությամբ:
ԵԿՄ անդամները իրենց զոհված ընկերների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար ուղևորվեցին Նոր Նորքի Արծիվ հուշարձանի պուրակում գտնվող պանթեոն,
որտեղ
ծաղիկներ
դնելով
՝
խոնարհվեցին
հայ
երկրապահների
շիրիմների
առաջ:
Հավերժ խոնարհում Ձեզ, հայո՛ց երկրապահներ, որ անդին աշխարհից էլ անգամ արծվի անշեղ հայացքով օր ու գիշեր հսկում ու պահում եք մեր Հայաստան աշխարհը:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©