Երևանում հայտարարված համաքաղաքային
շաբաթօրյակի շրջանակներում դեռևս վաղ առավոտվանից Նոր Նորք վարչական
շրջանում սկսվեցին մաքրման աշխատանքները:
Ուշագրավ էր օրվա կարգախոսը՝ ''Ամենականաչ վարչական շրջանը դարձնենք ամենամաքուրը'':
Նոր Նորքի բոլոր զանգվածներում և թաղամասերում նախապես մշակված օրակարգի համաձայն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը հատկացված տարածքներում ձեռնամուխ եղավ մաքրման և կանաչապատման աշխատանքին: Խնամքով տնկվեցին տարբեր դեկորատիվ և պտղատու ծառեր, որոնք ապագայում անշուշտ համալրելու են Նոր Նորքի կանաչ դիմապատկերը:

Աշխատանքային ակտիվ եռուզեռը համատարած բնույթ ուներ:
Երևանի քաղքապետարանի բնապահպանության վարչության հատկացրած
ծառերի տնկիները բաժանվեցին նաև Նոր Նորքի բնակիչներին, որպեսզի նրանք ևս իրենց բակերում անհրաժեշտ
ծառատունկ կատարեն: Շաբաթօրյակին ընդառաջ բնակչությանը
տրամադրվել էին անհրաժեշտ գործիքներ:
Ոգևորությունը մեծ էր՝ օրվա խորհրդին համահունչ:
Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպված շաբաթօրյակում
ընդգրկված էին նաև համատիրությունները, որոնք
համախմբելով բնակիչներին՝ աշխատանքային ակտիվ ընթացք ապահովեցին:
Ուշադրությամբ վերահսկվեցին նաև տարբեր տնտեսվարող սուբեկտներին
պատկանող տարածքների շուրջ մաքրման և կանաչապատման աշխատանքները, քանի որ ըստ պայմանագրի
նրանք պետք է բարեկարգեն և խնամեն իրենց շրջակա միջավայրը:
Երևանը բոլորիս տունն է, ուստի յուրաքանչյուրս առավել քան սրտացավությամբ պետք է մոտենանք քաղաքի մաքրությանն ու բարեկարգմանը:
Մաքուր պահենք մեր տունը, մեր վարչական շրջանը, համայն
հայության հույսի ու լույսի մայրաքաղաք Երևանը:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©