Ապրիլի 16-ին Նոր Նորք վարչական շրջանի վետերանների խորհուրդը կազմակերպեց
իր հերթական հաշվետու համաժողովը: Երկու տարին մեկ իրականացվող կոնֆերանսը յուրօրինակ
հաշվետվություն է այդ ժամանակահատվածում կատարված աշխատանքների և տարաբնույթ միջոցառումների վերաբերյալ: Այս տարի 12-րդ համագումարն անկացվեց Նոր Նորքի վարչական շենքի դահլիճում, որտեղ նախքան կոնֆերանսի մեկնարկը, մշակութային
ողջույնով վետերաններին ներկայացան Նոր Նորքի մշակույթի կենտրոնի սաները: Պարային և
երաժշտական կատարումներով գեղարվեստական խմբերը ոչ միայն հաճելի պահեր պարգևեցին ներկաներին,
այլև ազգային, ժողովրդական մշակույթի ոգին տարածեցին դահլիճում:




Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©
Նոր Նորքի վետերաններին ողջունեց նաև վարչական շրջանի ղեկավար Մելքի
Գասպարյանը՝ ազդարարելով հաշվետու կոնֆերանսի մեկնարկը:
Վետերանների խորհուրդը ոչ միայն ներկայացրեց վերջին տարիների ընթացքում
կատարած աշխատանքների հաշվետվությունը, այլև կազմակերպեց խորհրդի նախագահի ընտրություն:
Քվերակության արդյունքների համաձայն Նոր Նորքի վետերանների խորհրդի նախագահ Նելլի Դադալյանը վերընտրվեց իր իսկ պաշտոնում:
Վետերանների խորհրդի ամփոփիչ կոնֆերանսում ի մի բերվեցին նաև առաջիկա անելիքներն ու հետագա
ծրագրերը:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©