
Միության առաքելությունն է հաշմանդամ երեխաներին
դարձնել հասարակության լիիրավ անդամ՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխայի:
Միության ծրագրերը իրականացվում են ընդգրկելով գործունեության հետևյալ
ոլորտները.
- առողջության բարելավում
- կրթության ապահովում
- իրավունքների պաշտպանություն
- ընտանիքների սոց. վիճակի բարելավում
Միությունում կան անդամագրված 120 երեխա՝ տարբեր առողջական խնդիրներով, ինչպես նաև
երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ, ազատամարտիկի և սոց. ծայրահեղ աստիճան
անապահով ընտանիքների երեխաներ:
Նորաստղի նախագահ է Ն. Կարապետյանը:
Հայտնում ենք, որ <<Նորաստղ>> ՀԵԾ ՀԿ-ն իրականացնում
է <<Նոր Նորք վարչական շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկում իրավունքների և շահերի
պաշտպանության մասին>> թեմայով ծրագիր, որը տեղի կունենա սեպտեմբերի 18 -ին Նոր Նորքի 8-րդ զանգվածի հ. 118 մանկապարտեզի
շենքում:
Ցանկացողները կարող են տեղեկանալ՝ այցելելով<<Նորաստղ>> ՀԵԾ ՀԿ կամ՝ զանգահարել (095) 75 50 31 (094)
66 39 59 հեռախոսահամարներով:
էլ. հասցե
Norastx.h.k@bk.ru