«Ուրախ Նոր Նորք» բակային ճամբարի միջոցառում Նոր Նորքի 4-րդ զանգվածում
«Երևանյան ամառ 2014թ» ծրագրի
շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածում այսօր
կազմակերպվել էր «Ուրախ Նոր Նորք» խորագրով բակային ճամբարի հերթական
միջոցառումը: Տոնին միացել էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա
Խաչատրյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության,
մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները, Նոր Նորքի բակային ճամբարների
փոքրիկներն ու տարածքի բնակիչները: Ծրագիրը հագեցած էր կրկեսային
համարներով և մշակութային գեղեցիկ կատարումներով, որոնք իրական տոն
դարձրեցին երեխաների օրը՝ վերածելով այն լուսավոր հեքիաթի: Նկարները՝ այստեղ