Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում գտնվող սեփական տների սեփականատերերի՝ ժամանակին նախագծի
խախտումներով կառուցած կոյուղագծերի պատճառով տարածքում վերջերս կոյուղագծի
վթար է տեղի ունեցել: Կոյուղաջրերի արտահոսքի և եղանակային անբարենպաստ
պայմանների արդյունքում առաջացած սառցաշերտի հեռացման համար վարչական
շրջանում գործի են դրվել համապատասխան մեքենա-սարքավորումներ: Աշխատանքների
ընթացքը վերահսկվում է վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և
ղեկավարի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների
կողմից:
Նկարները՝ այստեղ
Նկարները՝ այստեղ