Արսենալ ասոցիացիայի մարզիկները մեկնեցին միջազգային մրցումների
Նոր Նորք
վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը այսօր հանդիպում ունեցավ Նոր
Նորքի "Տորք Անգեղ" մարզամշակութային կենտրոնի Արսենալ պրոֆեսիոնալ
մարզական ասոցիացիայի մարզիկների հետ: Եվրասիայի գավաթի մրցումներին այս
անգամ մասնակցելու են 8 պետության 26 ակումբի մարզիկներ, իսկ Հայաստանից
մրցաշարին մասնակցելու է Նոր Նորքի "Տորք Անգեղ" մարզամշակութային կենտրոնի
Արսենալ պրաֆեսիոնալ մարզական ասոցիացիան: Մրցումներից առաջ մարզիկներին դեպի հաղթանակ ուղեկցելն ու նրանց պատվով դիմավորելը արդեն ավանդույթ է դարձել Նոր Նորքում:
Հաջողություններ մաղթելով մարզիկներին՝ վարչական շրջանի ղեկավարը հույս
հայտնեց, որ Նոր Նորքի մարզիկների շնորհիվ կրկին միջազգային մրցասպարեզում
կծածանվի հայոց դրոշը: