Միջազգային քիք-բոքսինգի ֆեդերացիայի (WOF) հրավերով Նոր Նորքի "Տորք Անգեղ" մարզամշակութային կենտրոնի 11 մարզիկներ Վրաստանի Թբիլիսի քաղաքում մասնակցեցին Կովկասի գավաթի թիմային մրցաշարին: Եզրափակիչ փուլում մրցելով Վրաստանի և Ադրբեջանի հետ՝ "Արսենալ"-ի մարզիկները առանց պարտության նվաճեցին Եվրասիայի գավաթը: Մարզիկներին դեպի հաղթանակ ճանապարհած Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն այս անգամ նրանց ընդունեց և հատուկ շնորհակալագրերով պարգևատրեց առանձնակի հպարտությամբ: Հաղթանակի բերկրանքը համատարած էր: WOF պատվոգրով պարգևատրվեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը "Արսենալ" պրոֆեսիոնալ մարզական ասոցիացիային մշտապես աջակցելու և մարզիկների կողքին լինելու համար: Նկարները՝ այստեղ
Նոր Նորք
վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը այսօր հանդիպում ունեցավ Նոր
Նորքի "Տորք Անգեղ" մարզամշակութային կենտրոնի Արսենալ պրոֆեսիոնալ
մարզական ասոցիացիայի մարզիկների հետ: Եվրասիայի գավաթի մրցումներին այս
անգամ մասնակցելու են 8 պետության 26 ակումբի մարզիկներ, իսկ Հայաստանից
մրցաշարին մասնակցելու է Նոր Նորքի "Տորք Անգեղ" մարզամշակութային կենտրոնի
Արսենալ պրաֆեսիոնալ մարզական ասոցիացիան: Մրցումներից առաջ մարզիկներին դեպի հաղթանակ ուղեկցելն ու նրանց պատվով դիմավորելը արդեն ավանդույթ է դարձել Նոր Նորքում:
Հաջողություններ մաղթելով մարզիկներին՝ վարչական շրջանի ղեկավարը հույս
հայտնեց, որ Նոր Նորքի մարզիկների շնորհիվ կրկին միջազգային մրցասպարեզում
կծածանվի հայոց դրոշը: