Մարզաշխարհում Նոր Նորք վարչական շրջանի մարզիկների գրանցած բարձր արդյունքները արդեն սպասված
ու
հաճելի
անակնկալ
են
դարձել
շատերիս
համար:
Հերթական
հաղթանակը
Վրաստանում
կայացած
թաեքվոնդոյի
Կովկասի
մրցաշարում
էր,
որտեղ
Նոր
Նորք
վարչական
շրջանի
15 մարզիկներ
ցուցաբերելով
բարձր
արդյունքներ՝
զբաղեցրեցին
մրցանակային
պատվավոր
տեղեր:
Հաղթանակով
վերադարձած
մարզիկներին
անակնկալ
այցով
հյուրընկալվեցին
Նոր
Նորք
վարչական
շրջանի
ղեկավար
Արմեն
Ուլիխանյանը
և
ղեկավարի
աշխատակազմի
կրթության,
մշակույթի
և
սպորտի
բաժնի
պետ
Արմեն
Ալավերդյանը՝
խրախուսական
շնորհակալագրեր
հանձնելով
օրվա
հերոսներին:
Առանձնահատուկ գնահատվեցին և շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև ԻԹՖ փոխնախագահ,
"Տորնադո"
ակումբի
ղեկավար,
ավագ
մարզիչ,
սև
գոտի
4-րդ
դան
Ավագ
Կարապետյանը,
ակումբի
մարզիչ,
սև
գոտի
3-րդ
դան
Տիգրան
Նահապետյանը
և
մարզիչի
օգնական,
սև
գոտի
1-ին
դան
Միքայել
Ավետիսյանը:
Մարզաշխարհի ընտրյալների նկատմամբ ցուցաբերած ուշադրության և հոգատար
վերաբերմունքի
համար
Նոր
Նորք
վարչական
շրջանի
ղեկավար
Արմեն
Ուլիխանյանը արժանացավ ՀՀ ջիու-ջիթսու
մարտարվեստի
հայկական ասոցիացիայի և ԻԹՖ «Տորնադո» ակումբի պատվավոր անդամի կոչմանը:
ՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՅՍՏԵՂ
ՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՅՍՏԵՂ