Նոր Նորք վարչական շրջանում մեծ շուքով նշվեց Համբարձման տոնը, որը հայտնի է
նաև «Վիճակ» կամ «Ջանգյուլում» անվանումներով: Այս առումով Նոր Նորք
վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի նախաձեռնությամբ,
որի կազմը համալրում է նաև վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը
կազմակերպվել էր ուշագրավ միջոցառում: Այն իր շուրջն էր համախմբել Նոր
Նորքի նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական ուսումնական
հաստատությունների սաներին:
Տոնը մեկնարկեց կավճանկար մրցույթով, որի
մասնակիցները վարչական շրջանի փոքրիկ ներկայացուցիչներն էին: Այնուհետև Նոր
Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերի ուղեկցությամբ հավատացյալների
թափորն ուղևորվեց եկեղեցու հարակից լանջը, որտեղ իրականացվեց միջոցառման
բուն արարողությունը:
Ծաղկեպսակներով և տոնին հատուկ զգեստներով Նոր Նորք վարչական շրջանի պատանիներն ու աղջիկները բեմականացրեցին Համբարձման խորհուրդը, որն ուղեկցվեց հայկական ժողովրդական պարերով և երաժշտական կատարումներով:
Ծաղկեպսակներով և տոնին հատուկ զգեստներով Նոր Նորք վարչական շրջանի պատանիներն ու աղջիկները բեմականացրեցին Համբարձման խորհուրդը, որն ուղեկցվեց հայկական ժողովրդական պարերով և երաժշտական կատարումներով:
197 դպրոց |
Կավճանկար մրցույթ |
Մայր աթոռ Սբ. Էջմիածնի Նոր Նորքի հայորդաց տուն |
142 դպրոց |