Փետրվարի 21-ին` Նոր Նորք
վարչական շրջանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանում տոնական
արարողություն էր: Փայտի, քարի և մետաղի մշակման ոլորտում էլեկտրական
սարքավորումների առաջատար գերմանական ընկերության աջակցությամբ կրթօջախում
բացվեց Էլեկտրական սարքավորումների կենտրոն: Արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳ
նախարար Արմեն Աշոտյանը, Նոր Նորք
վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը և Բոշ ընկերության
ներկայացուցիչները:
Հյուրերը ծանոթացան կենտրոնի տեխնիկական
հնարավորություններին, գերժամանակակից սարքավորումներին, որոնք կօգնեն
ապագա ուսանողներին հմտանալ մասնագիտական դաշտում և դառնալ աշխատաշուկայում
պահանջված մասնագետներ:



Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©



Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©