Հայաստանի Հանրապետական Կուսակցության Նոր Նորք տ/կ կենտրոնական գրասենյակում այսօր կայացավ խորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նախքան աշխատանքային օրակարգին անցնելը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը համալրած նոր անդամներին վկայականներ հանձնվեցին: Շնորհավորելով կուսակցության շարքերը նոր համալրած անձանց՝ Տարոն Մարգարյանը մաղթեց կանաչ ճանապարհ և կուսակցական ակտիվ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարօրության: Հանդիսավոր արարողությանը հաջորդած խորհրդի նիստի ընթացքում քննարկվեցին կազմակերպչական տարաբնույթ հարցեր, առաջիկա անելիքների վերաբերյալ մշակվեցին հստակ ծրագրեր: Նկարները՝ այստեղ
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ Նոր Նորք վարչական շրջանում էր հյուրընկալվել Չինաստանի պատվիրակությունը: Ձևավորված համագործակցության նպատակն է հասարակական կյանքում կնոջ դերի բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակումն ու իրագործումը: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ողջունելով նախաձեռնության նպատակը, կարևորեց այն հատկապես հայ-չինական բարեկամության ամրապնդման առումով: Հանդիպման ընթացքում Նոր Նորքի կանանց խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը ներկայացրեց հայ կնոջ մեծ դերը կրթամշակութային կյանքում, առողջապահության ոլորտում և գործարար միջավայրում: Երկրի համակարգային առանձնահատկությունների վերաբերյալ արտահայտվեցին նաև Չինաստանից ժամանած հյուրերը՝ հավելելով, որ նմանօրինակ փոխայցելությունները լինելու են շարունակական: Նոր Նորքում հյուրերի համար գեղեցիկ անակնկալ էր նախատեսված՝ ձեռարվեստի աշխատանքների ցուցահանդես, մշակութային ծրագիր և այցելություն Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատուն: Ճանաչողական այցելությունները համագործակցության համատեղ եզրերի մշակման արդյունավետ հիմքեր ստեղծեցին: Նկարները՝ այստեղ
Նոր Նորք վարչական շրջանում այսօր ամփոփվեցին հոկտեմբերի 17-ից մեկնարկած Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի գավաթի խաղարկության արդյունքները: Մրցաշարին մասնակցում էին 56 ուժեղագույն մարզիկներ Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության դպրոցից: Մարզիկներին պարգևատրելու հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և աշխատակազմի ներկայացուցիչները: Երիտասարդների օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնությանը հրաձգություն մարզաձևում մրցանակային տեղեր և բարձր արդյունքներ գրանցելու համար նորնորքցի մարզիկներ Հրաչիկ Բաբայանը, Լիլիթ Մկրտչյանը, Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը պարգևատրվեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պատվոգրով և հուշանվերներով: Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից շնորհակալագրերով և գավաթներով պարգևատրվեցին մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների մարզիչները, ովքեր իրենց անուրանալի ավանդն ունեն սաների հաղթանակի նվաճման գործում: Հրաձգության հայկական դպրոցը դեռևս Խորհրդային Միության ժամանակներից միշտ էլ բարձր վարկանիշ և լավ ավանդույթներ է ունեցել: Այսօր էլ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մարզաձևը վերածնունդ է ապրում, որի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են: Նկարները՝ այստեղ
Սիրելի ուսուցիչներ, Խորին հարգանքով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ, ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Հայ մարդու համար ուսուցիչ լինելը միայն մասնագիտություն չէ, այլև՝ կոչում. ուսումնատենչ և գիտելիքներով հարուստ մեր ժողովուրդը միշտ էլ առանձնահատուկ սեր ու հարգանք է տածել դեպի ուսուցիչը, մեծարել նրա առաքելությունն ու շնորհակալ վաստակը: Ձեր սերմանած ոգեղեն լույսի զորությամբ է կերտվում 21-րդ դարի հայ մարդու նկարագիրը: Շնորհակալություն բոլորիդ ձեր ազգանվեր աշխատանքի համար: Շնորհավո՛ր տոնդ, Ուսուցիչ: Հարգանքով՝ Ա. Ուլիխանյան
Սիրելի հայրենակիցներ, ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա առթիվ: Հայերս աշխարհի այն ազգերից ենք, որ բացառիկ հարգանքով ու ակնածանքով ենք արժևորում մեր մեծերին, սերտում նրանց ապրած կյանքի դասերն ու հետևում խորհուրդներին: Այսօր լավագույն առիթ է՝ մեկ անգամ ևս հայտնելու մեր սերն ու երախտագիտությունը ձեր հանդեպ: Իմաստության հասակով մեր ավագների ներկայությունը վստահություն և ուժ է տալիս մեզ, ուղղորդում դեպի կատարյալը: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, սիրով ու հոգատարությամբ շրջապատված երկար տարիների կյանք: