Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի`
Խաղողօրհնեքի կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս
եկեղեցու բակում Նոր Նորք վարչական շրջանի մշակութային հիմնարկների
ձեռարվեստի, նկարչական և կարվինգի խմբերի շնորհալի սաների մասնակցությամբ
կազմակերպվել էր ցուցադրություն տոնի խորհրդին համահունչ բովանդակությամբ:
Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունեց և օրհնության խոսք հղեց Նոր Նորք
համայնքի հոգևոր հովիվ տեր Նորայր քահանա Բաղդասարյանը՝ մաղթելով հոգու
ամրություն, իսկ հայոց աշխարհին՝ խաղաղություն, առատություն ու
բերրիություն: Նկարները՝ այստեղ
Հին Հայաստանում Նավասարդի 1-ը, այսինքն` օգոստոսի 11-ը, նշվել է
համազգային տոնակատարությամբ, որպես Նոր տարի կամ նոր կյանքի օր: Տոնի
խորհուրդը պայմանավորված է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ
հաղթանակով, որով սկիզբ դրվեց հայության վերելքի նոր դարաշրջանի: Ավանդական
դարձած միջոցառումը արդեն 6-րդ տարին է մեծ շուքով ուրույն դրսևորում է
գտնում՝ իր շուրջը համախմբելով բազմաթիվ մարդկանց և ուխտավորների: Այս տարի
ևս «Սերունդ Հայապահպան միավորման», «Արորդաց Ուխտ» կազմակերպության և Նոր
Նորք վարչական շրջանի համատեղ նախաձեռնությամբ Հայկի արձանի տարածքում
կազմակերպվել էր տոնական գեղեցիկ արարողություն: Միջոցառումը մեկնարկեց
Հայկ նահապետի հուշարձանի մոտ պատվո պսակադրման արարողությամբ, այնուհետև
արորդաց ուխտավորների կողմից բերվեց Արագած սուրբ լեռան գագաթին վառված
նավասարդյան ջահը, որն ազդարարում է հայոց աշխարհի մեծ պայքարի
շարունակությունը: Ողջույնի խոսքում «Սերունդ» հայապահպան միավորման
նախագահ Հայկ Չոբանյանը ընդգծեց, որ այս տոնը մեր ազգային ներուժի
արժևորումն է, որով պետք է պայքարենք մեր արժեքների պահպանման և նոր
աշխարհում հայեցի դրսևորվելու առումով: Պատմաբան Արտակ Մովսիսյանը ևս
գնահատեց տոնի խորհուրդը, քանի որ համայն հայության համար Հայկ նահապետը
հայոց ազգային միասնության գլխավոր և անխաթար խորհրդանիշն է: Արարողության
ընթացքում ներկաներին բաժանվեցին Նավասարդի կապակցությամբ հատուկ թողարկված
Տիգրան Մեծի պատկերով գեղեցիկ պաստառներ: Տոնի բովանդակությունն
ամբողջացրեցին ազգային երգի ու դհոլների խրոխտ հնչյունները, որոնք Նոր
Նորքի բարձունքից հայկյան վեհությամբ ու արիությամբ զորացած տարածվեցին
հայոց աշխարհում՝ հաստատելով Նավասարդի՝ ուժականության և զորության
խորհուրդը: Նկարները՝ այստեղ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի
նախաձեռնությամբ արդեն ավանդական դարձած «Երևանյան ամառ» միջացռումները այս
տարի ևս Նոր Նորքում իրենց շուրջն են համախմբում հազարավոր մանուկների:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ
իրականացվող «Ուրախ Նոր Նորք» խորագրով բակային միջոցառումները ևս
համալրում են այս գեղեցիկ նախագիծը: Բոլոր զանգվածների բակերում իրականցվող մշակութային և կրկեսային զվարճալի շոու-ծագրերից հերթականը Նոր Նորքի 1-ին զանգվածում էր:
Հրավիրված հերոսների և աճպարարի մասնակցությամբ կազմակերպված միջոցառումը
ժպիտների իսկական աստղաբույլ էր ստեղծել տոնական ձևավորված բակում՝
ներկաներին համակելով բարձր տրամադրությամբ: Օրվա ամփոփիչ ակորդը փուչիկների և փայլերի հրավառությունն էր, որին հաջորդեց մանկական ուրախ դիսկոտեկը: Նկարները՝ այստեղ