Նոր
Նորք վարչական շրջանում շարունակվում են վնասված և չորացած ծառերի
սանիտարական էտման և ձևավորման աշխատանքները: Ի կատարումն Երևանի քաղաքապետ
Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ խիստ հետևողականությամբ ամենօրյա
աշխատանքներ են տարվում վնասված ծառերին նոր կյանք հաղորդելու, ինչպես նաև
արդեն անպիտան ծառերը նորերով փոխարինելու ուղղությամբ: Այս նպատակով
նոյեմբերի 23-ին կազմակերպվելու է համանորնորքյան ծառատունկ: Աշխատանքներին
զուգահեռ կենտրոնական փողոցների հարակից սիզամարգերում պահ են տրվում
հազարավոր կակաչի սոխուկներ, որոնք գարնանը կրկին կհիացնեն բնակիչներին
իրենց բազմերանգությամբ:
Նոր Նորք վարչական շրջանի առաջին զանգվածում գործող հ. 134 հիմնական դպրոցում կազմակերպվել էր տերյանական ցերեկույթ, որտեղ իրենց մասնակցությունը բերեցին ինչպես աշակերտները, այնպես էլ մանկավարժներն ու տնօրենը: Միջոցառման հյուրերի կազմում էին ներկայացուցիչներ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնից, հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ Նոր Նորքում գործող տարբեր դպրոցներից: Տերյանական ցերեկույթն ուղեկցվեց հայ քնարերգուի հայտնի ստեղծագործությունների ընթեցմամբ, ինչպես նաև բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերով՝ համադրված պարային ու թատերական գեղեցիկ լուծումներով: Նշենք, որ Երևանի հ. 134 դպրոցը հիմնադրվել է 1968թ. Նոր-Նորքի 1-ինզանգվածի Նանսենի 14 հասցեում Ն. Կիրակոսյանի տնօրինությամբ: Նրա և նրան հաջորդող տնօրենների` Ի. Աթոյանի, Գ. Օրդյանի, Ա. Հակոբյանի և մանկավարժական կոլեկտիվի անմնացորդ աշխատանքի արդյունքում ծնվել են լավ ավանդույթներ և հիշարժան միջոցառումներ (հանդիպումներ անվանի մարդկանց հետ, գրական-երաժշտական ցերեկույթներ, դիմակահանդեսներ): Դպրոցը բազմիցս մասնակցել է գեղարվեստական փառատոնների, սպորտային միջոցառումների, օլիմպիադաների և արժանացել խրախուսանքների ու մրցանակների (<<Քաղաքացի նախագիծ>> ծրագիր, <<Պատարագը աշակերտների շուրթերով>>, <<Գարուն>>, Վերջին զանգ>> և այլն): Տարիներ շարունակ դպրոցում գործել է ուսուցչական երգչախումբ, որը մասնակցել է քաղաքային փառատոնի և արժանացել 1-ին կարգի դիպլոմի: Դպրոցը նախկինում ունեցել է ռուսերենի խորացված ուսուցում, և ռուսաց լեզվով բեմադրված <<Կատվի տունը>> ներկայացումը ցուցադրվել է հեռուստատեսությամբ: Դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ այսօր աշխատում են արվեստի, գիտության բնագավառում և կառավարական օղակներում: Կրթօջախը տվել է բազմաթիվ չեմպիոններ (սուսերամարտ, սեղանի թենիս): Այժմ աշակերտների շրջանում մեծ մասսայականություն է վայելում շախմատը: Դպրոցն ունի նաև հանրապետական մասշտաբի մրցանակակիրներ: Տասնամյակներ ընթացքում ձևավորված ավանդույթները շարունակվում են մինչ օրս: Նկարները՝ այստեղ
Նոյեմբերի 22-ին կայացավ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի
բացումը երեք մասնագիտությունների գծով՝ ոսկերչություն, նորաձևություն,
խոհարարություն: Հաղթող ճանաչված ուսանողները կմասնակցեն «Համաշխարհային
հմտություններ» մրցույթին: Բացման հանդիսավոր արարողությունը
վերապահված էր Նոր Նորքի ուսումնամեթոդական և գիտաարտադրական կենտրոնում
գործող "Գետաշեն" դհոլահարների համույթին, որի դհոլի խրոխտ հնչյունները
հիացրեցին հանդիսատեսին՝ հաղթական զարկերով ազդարարելով մրցույթի մեկնարկը:
«Հայաստանի հմտություններ» նախագիծը իր շուրջը միավորում է ՀՀ
կրթության և գիտության նախարարությանը, Կրթության ազգային ինստիտուտի
մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնին և
սոցիալական գործընկերներին` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին, Հայաստանի
գործարարների (գործատուների) ու արդյունաբերողների միությանը, Հայաստանի
գործատուների միությանը: Նկարները՝ այստեղ
Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում կրթության, մշակույթի և սպորտի
բաժնի կողմից շարունակաբար կազմակերպվող ծնողական ժողովներից հերթականը
Երևանի հ. 99 մանկապարտեզում էր: Վարչական շրջանի ղեկավար Արմեն
Ուլիխանյանի նախաձեռնությամբ իրականացվող ուսումնասիրությունների նպատակը
մանկապարտեզներում Երևանի քաղաքապետի հանձնարարականների պատշաճ ընթացքի
ապահովումն ու աշխատանքային արդյունավետության բարձրացումն է: Օրակարգային
տարաբնույթ հարցերին հաջորդում է ծնողների բարձրացրած խնդիրների ու
առաջարկների քննարկումը, որն արձանագրվում ու հստակ առաջարկներով
փոխանցվում է համապատասխան մարմիններին: Նկարները՝ այստեղ