Կույրերի օրվա առթիվ Նոր Նորքում կազմակերպվեցին տնայցեր

Կույրերի միջազգային օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի կողմից կազմակերպվել էին տնայցեր:
Տասը ընտանիք, ըստ առաջնահերթության(սոցիալական ծանր պայմաններ, 2 և ավելի կույր անձ ունեցող), ստացավ սննդի փաթեթ:
Բաժնի ներկայացուցիչները ծանոթացան նաև բնակիչներին մտահոգող խնդիրներին ու հարցերին՝ հետագայում դրանց կարգավորման շուրջ ուղիներ ու կառուցողական լուծումներ մշակելու նպատակով:
Նկարները՝ այստեղ

Շաբաթօրյակ Նոր Նորք վարչական շրջանում 16.11.2013

Նոր Նորք վարչական շրջանում նոյեմբերի 16-ին կազմակերպվել էր համանորնորքյան շաբաթօրյակ, որին միացել էին վարչական շրջանի սան. մաքրման և կանաչապատման ծառայությունների, համատիրությունների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տարբեր բաժինների աշխատակիցներն ու բազմաթիվ բնակիչներ:
Մաքրման աշխատանքներն իրականացվում էին նաև Նոր Նորքի բոլոր զանգվածներում՝ բակային և միջբակային տարածքներում, ուսումնական և այլ հաստատությունների բակերում: Աղբի հեռացման նպատակով գործի դրվեցին նաև համապատասխան մեքենա-սարքավորումներ: Աղբի հեռացման աշխատանքների զուգահեռ իրականացվեց նաև ծառերի էտում և երիտասարդացում: 
Շաբաթօրյակի ողջ ընթացքը վերահսկում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ով շրջելով մաքրվող տարածքներում համապատասխան ցուցումներով հետևում էր աշխատանքների պատշաճ իրականացմանը:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի հ. 111 մանկապարտեզում ավարտվեցին նորոգման աշխատանքները

Երևան քաղաքի զարգացման 2013 թվականի ծրագրով Նոր Նորք վարչական շրջանի հ. 111 մանկապարտեզում այս տարի հիմնանորոգվեցին բոլոր սանհանգույցները: Աշխատանքները մեկնարկեցին հունիս ամսից: Նորոգման ողջ ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ աշխատակազմի կոմունալ տնտ. և բազմաբն. շենքերի կառ. բաժնի և կրթ., մշակ. և սպորտի բաժնի կողմից հետևողական վերահսկողություն սահմանվեց որակի ապահովման նկատմամբ: Աշխատանքներն ավարտվեցին հոկտեմբեր ամսին:
Նկարները՝ այստեղ

«Կրկեսը աշնանային անտառում» միջոցառում հ. 105 մանկապարտեզում

Նոր Նորք վարչական շրջանի հ. 105 մանկապարտեզում այսօր տոնական բարձր տրամադրություն էր. աշնանային գույները մանուկների շնորհիվ մարմին էին առել և թևածում էին ողջ դահլիճում: Միջոցառումը կրկեսային ինքնատիպ ծրագիր էր՝ ուշագրավ նորարար և ստեղծագործական լուծումներով:
Հանդիսատեսի կազմը համալրում էին ներկայացուցիչներ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնից, տարբեր մանկապարտեզներից և դպրոցներից:
Կրկեսային ծրագրի ողջ ընթացքում սաները մեծ ոգևորությամբ ներկաներին հիացրեցին իրենց անկեղծ ու պատրաստված ելույթներով՝ մանկության հրաշք մոլորակից հանդիսատեսին փոխանցելով ժպիտներ և բարձր տրամադրություն:

Նկարները՝ այստեղ

Բաց դասեր Նոր Նորքի Ա. Ղուլյանի անվան մանկ. մարզատեխ. կենտրոնում

Նոր Նորք վարչական շրջանի առաջին զանգվածում գործող «Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն» -ում կազմակերպվել էին ուսուցանվող բոլոր մասնագիտությունների ուղղությամբ բաց դասեր, որոնց ներկա էին նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները: 
Նշենք, որ մարզատեխնիկական կենտրոնում գործում են շախմատի, ավիամոդելավորման, կարտինգի (ավտոռալլի), ասեղնագործության, ուլունքագործության և դիզայնի խմբեր: 
«Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն» -ի շախմատի դասարանում առանձին անկյուն է հատկացված նաև Արցախյան ազատամարտի մասնակից, հայ ժողովրդի արժանավոր զավակներից Աշոտ Ղուլյանին՝ Բեկորին: 
Կենտրոնում դասավանդում են վաստակավոր մարզիչներ և սպորտի վարպետներ, որոնց փոխանցած գիտելիքների ու հմտությունների շնորհիվ սաները լավագույն արդյունքներ են գրանցում տեղական ու միջազգային մրցույթներում, ցուցադրական ելույթներ ունենում հանրապետական տարբեր միջոցառումների ժամանակ: 
Հեռախոս՝ (010) 63-31-00 Էլ. փոստ՝ ashot.ghulyan@mail.ru
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի հ. 101 մանկապարտեզում ավարտվեցին նորոգման աշխատանքները

Երևան քաղաքի զարգացման 2013 թվականի ծրագրով Նոր Նորք վարչական շրջանի հ. 101 մանկապարտեզում այս տարի ամբողջությամբ փոխվեցին դռներն ու պատուհանները: Աշխատանքները մեկնարկեցին հունիս ամսից և ավարտվեցին հոկտեմբեր ամսին: Նորոգման ողջ ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ աշխատակազմի կոմունալ տնտ. և բազմաբն. շենքերի կառ. բաժնի և կրթ., մշակ. և սպորտի բաժնի կողմից հետևողական վերահսկողություն սահմանվեց որակի ապահովման նկատմամբ: Աշխատանքներն ավարտվեցին հոկտեմբեր ամսին:
Նկարները՝ այստեղ

Շնորհակալագրեր սոցիալական աշխատողի օրվա առթիվ

Նոյեմբերի 4-ը մեր երկրում նշվում է որպես սոցիալական աշխատողի օր, այս կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից նախատեսվել էին շնորհակալագրեր Նոր Նորք վարչական շրջանի սոցիալական ապահովության բնագավառում աշխատող մի շարք աշխատակիցների համար:
Շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ վարչական շրջանի ղեկավարը շնորհավորեց ոլորտի աշխատողներին՝ արժևորելով նրանց դերը կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց և առհասարակ, մեր հանրության կյանքում:
-Օգնության ձեռք մեկնելով աջակցության կարիք ունեցող անձանց՝ դուք մարդասիրաբար սատար եք լինում յուրաքանչյուրին, նպաստում նրանց սոցիալական խնդիրների կարգավորմանն ու կյանքի որակի բարելավմանը,- հավելեց Արմեն Ուլիխանյանը՝ մաղթելով անկոտրում կամք ու բազում հաջողություներ:
Նկարները՝ այստեղ

Նոր Նորքի «Տիգրան Մեծ» հանգստի գոտին

Վերաբացված «Տիգրան Մեծ» հանգստի գոտին իսկապես հրաշալի նվեր էր բոլոր երևանցիներին, մասնավորապես՝ նորնորքցիներին:
Ժամանակակից կահավորանք, բարեկարգ ճեմուղիներ, ծաղկային ու քարային դեկորներով համադրված գեղատեսիլ պուրակներ, երևանյան տեսարժան վայրերը ներկայացնող ցուցապաստառներ, մանկական ժամանակակից խաղերով կահավորված խաղահրապարակներ և մարզահրապարակներ, արտաքին լուսավորության նոր ցանց, շուրջ 1 կմ ոռոգման նոր համակարգ, ամառային ու ձմեռային զրուցարաններ, թեմատիկ նկարազարդումներով անկյուններ...
Գեղազարդ այգին ամառ թե ձմեռ հանգստի հարմարավետ պայմաններով կհյուրընկալի հազարավոր այցելուների՝ ապահովելով հաճելի ժամանց ու երևանյան տրամադրություն:
Նկարները՝ այստեղ

Վերապատրաստական սեմինար Նոր Նորքում ֆիզկուլտուրա առարկայից

Նոր Նորք և Ավան վարչական շրջանների մանկապարտեզների ավագ խմբերի դաստիարակների և ֆիզ.հրահանգիչների համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ կազմակերպվել էր վերապատրաստական սեմինար, որն անցկացնում էր մանկապարտեզներում կիրառվող ֆիզկուլտուրայի ուսուցման ձեռնարկի հեղինակ Ռիմա Առաքելյանը: Նոր Նորքի հ. 99 մանկապարտեզում անցկացվող սեմինարի ընթացքում կարևորվեց հատկապես երեխայի շարժողական ունակությունների զարգացումը՝ քայլք, վազք, ցատկ, նետում, մագլցում, սողանցում. կենսական կարևոր այս շարժողական ունակությունները կիրառվում են մարդու ողջ կյանքի ընթացքում և դրանց զարգացումը պետք է լինի ճշգրիտ՝ չվնասելով երեխայի հետագա առողջությանը: Սեմինարի ընթացքում կարևորվեց նաև ֆիզիկական դատիարակության աշխատանքային ձևերի ճիշտ ընտրությունը. ֆիզիկական պարապմունքները պետք է կրեն հաջորդական բնույթ և նպաստեն երեխայի կեցվածքի ճիշտ ձևավորմանը, ֆիզիկական, կամային, բարոյական որակների, մտավոր կարողությունների զարգացմանն ու ճանաչողության ընդլայնմանը: Այս ամենի արդյունավետ կազմակերպման առումով սեմինարավար Ռիմա Առաքելյանը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել մարզական խաղերի ուսուցմանը: Վերապատրաստման դասընթացն ուղեկցվեց գործնական աշխատանքներով ու ցուցադրական վարժություններով:
Նկարները՝ այստեղ

Կայացավ ըմբշամարտի միջազգային 5-րդ հուշամրցաշարը 9.11.2013թ.

Նոյեմբերի 9-ին "Դինամո" մարզադահլիճում կայացավ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հինգերորդ հուշամրցաշարը, որը նախաձեռնել և իրականացնում էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և Նոր Նորքի վարչական շրջանի Ռ. Կարապետյանի անվան մարզադպրոցը՝ ի դեմս տնօրեն Գ. Սիմոնյանի: Հուշամրցաշարի կազմակերպման աջակիցներն էին Երևանի քաղաքապետարանը, "Աշխատանքային ռեզերվներ" մարզական կազմակերպությունը, "Երևանի սպորտ կոմիտեն", "Տաշիր Գրուպ" ընկերությունը, Ռուդոլֆ Կարապետյանի սաներն ու Եղիշ Կարապետյանի ընկերները:
Այս տարի մրցաշարին մասնակցոմ էին ըմբիշներ Ռուսաստանից, Դաղստանից, Իրանից, Վրաստանի տարբեր քաղաքաներից, Արցախից, Ջավախքից, Հայաստանի բոլոր մարզերից և Երևան քաղաքի վարչական շրջաններից:
Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանն իրենց երաժշտական ու պարային ողջույնն էին բերել Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի սաները:
Մրցաշարին ողջույնի խոսքով հանդես եկավ Երևանի սպորտ կոմիտեի տնօրեն և ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը՝ մասնակիցներին մաղթելով հաջող և դրական զգացողություններով լի պայքար:
Հուշամրցաշարի շրջանակներում նախատեսվել էին նաև դիպլոմներ, որոնք շնորհվեցին հուշամրցաշարի կազմակերպամանն ու անցկացմանն աջակցողներին, այդ թվում՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանին, ՖԿՊԻ ռեկտոր Վահրամ Առաքելյանին, Երևանի սպորտկոմիտեի տնօրեն, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանին և այլոց:
Մրցումներն իրականացվեցին սահմանված կարգի համաձայն. հաղթանակած մարզիկներին համապատասխանաբար շնորհվեցին, բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներ, իսկ առաջին տեղերը զբաղեցրած ըմբիշներն արժանացան հատուկ մրցանակների:

Նկարները՝ այստեղ